Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լեդրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան ուսումնասիրում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ հայտնի համաձայնագիրը: Լեդրիանը ասել է, որ համաձայնագրում պետք է հստակ արտացոլվի Հայաստանի շահը, պետք է սահմանվի Արցախի կարգավիճակը:
Փարիզի հայտարարությունը պարունակում է հարցադրում, որ այս օրերին բազմաթիվ մարդիկ հնչեցնում են նաև Հայաստանում: Արցախի վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին հայտնի դառնալուց հետո հանրության շոկի և ընդհանուր դժգոհության մթնոլորտում առաջանում են նաև առանձին հարցեր՝ կապված բովանդակության բաղադրիչների հետ, որտեղ ընդգծվում է կարգավիճակի հարցի բացակայությունը:
Այդ ֆոնին հատկանշական է, որ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ընդգծում է կարգավիճակի սահ-մանման անհրաժեշտությունը:Ընդ որում, բանն այն է, որ կարգավիճակի հարցը բնականաբար առաջ է բերում սահմանների հարց: Մի բան, որը չափազանց զգայուն է դարձել հատկապես պատերազմից հետո սահմանների փոփոխության պարագայում:

Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան ըստ էության առաջ է քաշում հարցադրում, որը հայկական կողմի համար բացում է դիվանագիտական աշխատանքի հնարավորություն:Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունից առաջ տեղի էր ունեցել Պուտին-Մակրոն զրույց, որի ընթացքում քննարկվել էին արցախյան գոտում իրավի-ճակը: Արդյոք այստեղ կա՞ ռուս-ֆրանսիական որոշակի գործակցություն, որտեղ Ռուսաստանը ինչ-որ ջանք է գործադրում պատերազմը դադարեցնելու համար հայկական կողմի համար բավականին վիճելի, մեղմ ասած՝ կապիտուլյացիոն համաձայնագրով, հետո, սակայն, Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ հրապա-րակ բերելով կարգավիճակի հարցը,ինչը մի շարք պատճառներով առնվազն այս պահին չի կարող անել Ռուսաս-տանը, բացում է դաշտ հայկական դիվանագիտության համար:
Հայկական քաղաքական ղեկավարությունը պարտավոր է օգտագործել այդ հնարավորությունները համաձայ-նագրի բովանդակությունը հայկական անվտանգային շահի ուղղությամբ առավելագույնս փոխելու համար:
