Օրեր առաջ իմացա, որ սկեսուրս տան հաշվառումից հանել է ինձ, բայց դա դեռ ամենասարսափելին չէ․․․Նա ինձ հետ դրսում է թողել նաև իր հարազատ թոռանը

Օրեր առաջ իմացա, որ սկեսուրս տան հաշվառումից հանել է ինձ, բայց դա դեռ ամենասարսափելին չէ․․․Նա ինձ հետ դրսում է
թողել նաև իր հարազատ թոռանը

Բարև՛ բոլորին: Ցանկանում եմ քննարկել ընկերուհուս դստեր տխուր պատմությունը, ում սկեսուրն իր բնակարանի հաշվառումից
հա-նել է (հանվել է բնակության վայրի գրանցումից) նրան՝ անչափահաս երեխայի հետ միասին: Կյանք է….և նման բաներ միշտ պա-
տահում են: Ո՞վ է ճիշտ: Ո՞վ է մեղավոր:Ինչպե՞ս դուրս գալ այդպիսի իրավիճակներից առանց բարոյական և ֆինանսական կորուստ-
ների:

Պատմության նախաբանը` բարի սկեսուր: Իմ ընկերուհին ապրում էր երեք սենյականոց բնակարանում ամուսնու և երկու դուստրե-
րի հետ: Նրանցից մեկն ամուսնացավ և իր ամուսնուն բերեց իրենց տուն (իր մոր մոտ),իսկ երկրորդը,ում մասին խոսում ենք, ամուս-
նացավ և տեղափոխվեց իր ամուսնու մոտ` սկեսուրի կողմից գնված բնակարան:Սկեսուրը նրան սիրով ընդունեց՝ գրանցելով իր բը-
նակարանում: Ծնվեց երեխան, ում նույնպես գրանցեցին սկեսուրի բնակարանում: Որդու ընտանիքի հարցերին նա չէր խառնվում:

«Ես սիրում եմ, քանի դեռ որդիս է սիրում»:

Շատ շուտով ընտանեկան կյանքում հսկայական ճեղք առաջացավ: Երկու տարեկան երեխայի հետ ընկերուհուս դուստրը վերադար-
ձավ մոր տուն:Մեկ տարի անց՝ պաշտոնական ամուսնալուծություն: Այստեղ ես չեմ կարող դատել,թե ով է ճիշտ,ով է մեղավոր ամուս-
նալուծության համար, քանի որ ընկերուհուս դուստրը հասուն աղջիկ է. նա ավելի քան 30 տարեկան է և բարդ բնավորություն ունի:
Եվ հետո փոքրիկ երեխա…

Բայց խոսքը դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, որ սկեսուրը մտածեց, թե ընտանիքի փլուզման մեջ հարսն է մեղավոր: Պատժամիջ-
ոցներ և պատերազմ՝ ընդդեմ հարսի՝ երեխայի հետ միասին: Պաշտոնական ամուսնալուծությունից անմիջապես հետո սկեսուրը սկ-
սեց պնդել, որ հարսը երեխայի հետ դուրս գա բնակարանի հաշվառումից, պատճառաբանելով, որ իր որդին արդեն դուրս է եկել գը-
րանցումից և գնացել հեռու-հեռու, իսկ ինքը նախատեսում է վաճառել բնակարանը և մեկնել նրա մոտ:

Ընկերուհիս վրդովված էր. ինչպե՞ս: Ի վերջո երեխան նրա հարազատ թոռն է:Եվ ընկերուհիս կտրականապես հրաժարվեց իր տանը
գրանցել դստերը փոքրիկ թոռնուհու հետ, նրանց տանն իսկապես շատ մարդիկ էին գրանցված: Իսկ սկեսուրն առաջվանից ավելի էր
պնդում դուրս գալ գրանցումից:Նախկին հարսի խոսքն այն մասին է, որ ինքը և իր երեխան կդառնան անօթևան, եթե սկեսուրը չփո-
խի իր մտադրությունը:

Եվ այսպես սկսվեց պատերազմը: Սկեսուրը ոտնձգություններ սկսեց նախկին հարսի դեմ՝ հաղորդա գրություններով և հեռախոսա-
զանգերով պահանջելով դուրս գալ գրանցումից, իսկ ընկե րուհիս ասաց. «Ո՛չ: Դուստրս ու թոռս իրա վունք ունեն այդ բն ակելի տա-
րածքի վրա, երեխան նույնպես նրա թոռն է, և անչափահասն իրավունք ունի բնակվելու գրանցման վայրում: Ավելին, դուստրս և, ի-
հա՛րկե, նաև ձեր թոռը կացարան չունեն»:

Սա ավարտվեց նրանով, որ սկեսուրը դատական հայց ներկայացրեց` հարսին հանելով գրան ցումից և շահեց այդ գործը:Մենք ցնց-
ված էինք, քանի որ վստահ էինք, որ նրանք չեն կարող հանել երեխային, եթե նա այլ բնակարան չունի: Ի վերջո ընկերուհիս նույնպես
պարտավոր չէ իր դստերը և երեխային բնակարան տրամադրել:Մյուս կողմից, կարող ենք հասկանալ նախկին սկեսուրին:

Նա միայնակ կին է, գնել է այդ բնակարանը, որպեսզի իր որդուն առանձնացնի ընտանիքից, բայց, ի վերջո, պարզվում է, նա պետք է,
համենայն դեպս, մինչև թոռնիկի 18 տարին լրանալը, բնակարանը հանձնի նախկին հարսին: Բայց ավելի շատ ես ցավում եմ այս ի-
րավիճակում հայտնված ընկերուհուս համար: Ի վերջո, այժմ նրանցը ոչ թե երեք սենյականոց բնակարան է, այլ հանրակացարան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика