Հեղուկի կուտակում կարող է նկատվել մարմնի տարբեր հատվածներում: Estet-portal.com-ը ներկայացրել է՝ ին-
չու է նման խնդիր առաջանում, և ինչպես կարելի է այն լուծել: Օրգանիզմում հեղուկի կուտակման հավանական
պատճառներից են երիկամների, սրտի,լիմֆատիկ համակարգի հետ կապված խնդիրները,ֆիզիկական ակտի-
վության պակասը, հորմոնալ անհավասարակշռությունը, սխալ սնունդը:Երիկամները պատասխանատու են ար-
յան ֆիլտրման, ավելորդ հեղուկի և նյութերի դուրսբերման համար: Երբ երիկամները նորմալ չեն աշխատում,
ավելորդ հեղուկը մնում է օրգանիզմում:
Հղիություն:
Արգանդի ճնշումը երակների վրա կարող է հանգեցնել հեղուկի կուտակման: Որպես կանոն, նշաններն անցնում
են երեխայի ծնունդից հետո: Նստակյաց կենսակերպ: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան հոսքը դե-
պի սիրտ: Երբ հոսքը բավարար արագ չէ,դա հանգեցնում է մազանոթներում ճնշման բարձրացման,ինչն իր հեր-
թին հանգեցնում է այտուցվածության:
Սպիտակուցներ:
Օրգանիզմին բավարար քանակով սպիտակուցներ են հարկավոր՝ ջրի հավասարակշռությունը պահպանելու
համար:
Դեղամիջոցներ:
Հեղուկի կուտակման պատճառ կարող է դառնալ նաև դեղամիջոցների օգտագործումը, այդ թվում՝ էստրոգեն
պարունակող դեղամիջոցներ,ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ:Մասնագետների կարծիքով՝ դաշ-
տանային ցիկլին նախորդող հեղուկի կուտակումը հորմոնալ փոփոխութ-յունների պատճառ է: Աղի չարաշա-
հումը ևս կարող է հեղուկի կուտակման պատճառ դառնալ:
Պատճառների թվում կարելի է նշել նաև B խմբի վիտամինների անբավարար մակարդակը: Ալերգիկ ռեակցիա:
Մարդկանց մի մասի շրջանում այտուցվածությունը կարող է ալերգիկ ռեակցիայի հետևանք լինել: Վահանաձև
գեղձի առողջության հետ կապված խնդիրները ևս կարող են այտուցվածության պատճառ դառնալ:
Ինչպես ազատվել հեղուկի կուտակումից:
Օրգանիզմում հեղուկի կուտակումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում հետևել որոշակի կանոննե-
րի . պարբերաբար մարզվեք . ֆիզիկական վարժությունները հնարավորություն են տալիս ազատվել ոտքերի
հատվածում այտուցվածությունից,նվազագույնի հասցրեք աղի, շաքարի օգտագործումը, մի չարաշահեք սուրճն
ու ալկոհոլը, մերսումներ արեք, փորձեք յոգայով զբաղվել,օրվա ընթացքում բավարար քանակով ջուր օգտագոր-
ծեք:
Հիշեք, որ հեղուկի կուտակումից ազատվելու լավագույն միջո-ցը կարող է խորհուրդ տալ բժիշկը համապատաս-
խան ախտորոշումից հետո: Հաճախակի այտուցվածությունը կարող է վկայել լուրջ խնդրի մասին, որը չի կարելի
անուշադրության մատնել:
