Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ունի Նախիջևանն ու, այսպես ասած,«ցամաքային» Ադրբեջա-նը միջանցքով կապելու գաղափար, որին կողմ են Պուտինն ու Էրդողանը: Ալիևն, ըստ էության,խոսում է Հայաս-տանի Հանրապետության տարածքով միջանցքի մասին՝ չտալով Հայաստանի և Հայաստանի ղեկավարի անուն:
Այն, որ Ալիևը չի խոսում Հայաստանի կողմ կամ դեմ լինելու մասին, սա դեռ կարելի է հասկանալ և դիտարկել թշնամական կարգավիճակների տեսանկյունից, առավել ևս, որ նա իրեն համարում է հաղթող և բացահայտ արհամարհանքով է խոսում Հայաստանի վարչապետի հասցեին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ միջանցքի մասին հայտարարությունն առանց մեկնաբանության է թողնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելին, հայտարարել է, որ ղեկավարների շփման օրակարգում տրանսպորտային հարցերն առկա են: Մինչդեռ, տրամաբանությունը հուշում է, որ գոնե Պեսկովը Ալիևին պետք է հիշեցներ Հայաստանի գոյության, ըստ այդմ՝ Հայաստանի համաձայնության մասին՝ նշելով, որ կարևոր չէ, թե ինչ են մտածում Պուտինն ու Էրդողանը, որով-հետև միջանցքը կարող է անցնել միայն Հայաստանի տարածքով, հետևաբար՝ կարևոր է,թե ինչ է մտածում Հա-յաստանը: Բայց եթե այդ մասին չի խոսում Կրեմլի խոսնակը՝ և, թերևս, գուցե պարտավոր չէ, ապա Հայաստա-նում պետական դիրքորոշման համար պատասխանատու որևէ բանախոս կամ խոսնակ պարտավոր է անդրա-դառնալ և հիշեցնել Հայաստանի մասին:

Ի վերջո,մենք գտնվում ենք իսկապես հասկանալիորեն չափազանց բարդ մի ճամփաբաժանին,երբ պատերազմն ավարտված է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունների բերումով, պարտության արատավոր «էֆեկ-տը» շարունակվում է ամենատարբեր քաղաքական ու մարդասիրական խնդիրների տեսքով, ինչպես, օրինակ, ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցը: Իհարկե, այս հարցերը լուծելու համար, այդ հարցերում Հայաստանի ձայնի իրավունքի համար երկրում շատ կարևոր է ներքին կայունությունը:
Մյուս կողմից, սակայն, կայունությունն ինքնին դեռ չի նշանակելու որևէ լուծում, որովհետև ծանրակշիռ գործոն-ները Հայաստանի ձեռքից կորսվել են պատերազմի հետևանքով: Ըստ այդմ, Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի առավելագույնս արագ վերականգնմանը կամ, այսպես ասած, փոխարինող գործոնների ձևավորմանը: Չի նկատվում կամ նշմարվում հենց այդ գործընթացը: Այն դեպքում, երբ մեր շուրջ փաստորեն շարունակվում է օ-ղակի սեղմման գործընթացը: Մենք այդ ընթացքում զբաղված ենք ներքին հարաբերություններ պարզելով, որով-հետև, հակառակ դեպքում, օրինակ, Հայաստանի քաղաքական ուժերը կառավարող ուժից ոչ պակաս անհրա-ժեշտություն ունեն՝ որպես քաղաքականության սուբյեկտներ, իրենց կարծիքը արտահայտել մեր շուրջը ծավալ-վողի առնչությամբ բովանդակային առումով: Այսինքն՝դիտարկել ոչ միայն քննադատության առիթներն ու պատ-ճառները, այլ նաև դրան զուգահեռ արտահայտել սեփական դիրքորոշում: Օրինակ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումը Ալիևի հավակնության և ՌԴ նախագահ Պուտինի և Էրդողանի հավանութ-յան առնչությամբ:
