Խոյ.
Չնայած օրվա պատկերը, ընդհանուր առմամբ, այնքան էլ բարենպաստ չէ, այնուամենայնիվ հա-ջող պահերը բացառված չեն: Այսպես, առավոտյան դուք գերազանց կլուծեք պրոֆեսիոնալ խն-դիրները, կգտնեք ձեր և ղեկավարության համար կարևոր հարցերի պատասխանները: Օրվա ըն-թացքում կբարդանան հարաբերությունները աշխատակիցների հետ, քանի որ ձեր ասած շատ մտքեր նրանց կողմից սխալ կընկալվեն: Քննարկումը պետք կլինի կրկնել, որից հետ շատ բան կհստակեցվի:Օրվա երկրորդ կեսին փորձեք ուշադրություն չդարձնել մանր թյուրիմածությունների վրա՝ դրանք չեն խանգարի ձեզ իրականացնել ծրագրերը;
Ցուլ.
Այսօր գործնական հարաբերություններում ծագում են լուրջ խնդիրներ, և վտանգ կա, որ ձեռք բե-րեք ազդեցիկ հակառակորդ, ով կձգտի քանդել ձեր բոլոր պլանները: Վառ են արտահայտվում ձեր լիդերական ունակությունները, ինչը ոչ բոլորի սրտով է: Մրցակցությունը ընդունում է տհաճ ձևեր, և կարող է պարզվել, որ ձեր վաղեմի դաշնակիցները անցել են հակառակորդի ճամբարը: Տնային գործերը դուք հեշտությամբ և առանց խնդիր հարթում եք, և բավական ազատ ժամանակ է մնում հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Հին ընկերները ձեզ կուրախացնեն հաճելի լուրով և գործնական առաջարկներով:
Երկվորյակներ.
Դուք հայտնվել եք դժվար իրավիճակում, սակայն դեռևս պատրաստ չեք դա խոստովանել: Որքան ավելի երկար ժամանակ դուք բացառեք ակնհայտը,այնքան ավելի կդժվարանան գործերը: Անհրա-ժեշտ է զգուշություն շփումներում, և պարզվում է, որ կանանց հետ գործ բռնելը ավելի հեշտ է, քան’ տղամարդկանց: Վատ օր չէ խոշոր գործարքներ կնքելու համար, սակայն պետք է անձամբ հետևել այն բանին, որ դրանք իրավաբանական առումով լիակատար ճշգրիտ լինեն:Ոչ բոլոր պրոֆեսիոնալ պլանները հնարավոր կլինի իրականացնել’ անձնական և տնային գործերը ձեզ կշեղեն: Օրվա երկ-րորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակն է, որոնց ազդեցության տակ դուք լուրջ սխալներ թույլ կտաք:
Խեցգետին.
Օրը հատկապես հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման, հետազոտություններ անցկացնե-լու համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն, այն-պես որ, եթե դուք կապված եք ինչ-որ խոստովանություններով, աշխատեք դրանք որքան հնա-րավոր է շուտ իրականացնել: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար’ կահույքը վերադիրքավորելուց մինչև կադրային քաղաքականությունը վերանայելը: Հնարավո-րություն կունենաք խզել այն կապերը,որոնք ձեզ խանգարում էին առաջ գնալու և անձնական աճի գործում:Միակ բանը, որ կարող է ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտ դառնալ, դա ձեր սեփա-կան ծուլությունն է: Դրա հետ է, որ շատ դժվար է դառնում պայքարելը:
Առյուծ.
Իրեն զգացնել է տալիս բացասական միտումների ազդեցությունը: Առաջին հերթին այն իր հետքն է թողնում անձնական հարաբերությունների զարգացումների վրա, և բավական մեծանում է կոն-ֆլիկտների հավանականությունը, չեն բացառվում նաև այնպիսի վեճերը, որոնք վերջնակապես կարող են խզել ձեր հարաբերությունները: Մի փոքր ավելի լավ են դասավորվում գործնական շփումները. ճիշտ է’ տարաձայնություններ ծագում են, սակայն դրանք հեշտությամբ հաղթահար-վում են, ավելին’ շանս է առաջանում ձեր կողմը ներգրավվել ազդեցիկ մի անձի, ով նախկինում աջակցում էր ձեր հակառակորդներին:
Կույս.
Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլոր-տում, ընդ որում’ հաճախ դա անսպասելի է լինում ինչպես ձեզ, այնպես էլ’ ձեր շրջապատի համար: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:Անձնական հարաբերութ-յունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:
Կշեռք.
Հիանալի օր է աշխատանքի համար, այդ թվում և’ հոգնեցուցիչ, բարդ, հատուկ հմտություններ պա-հանջող: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ գլխավորի վրա, դեն նետել ամեն մի աննշան ու ոչ կարևոր բան: Մանր գործերը արժե վստահել դաշնակիցներին, որպեսզի կարողանաք ինքներդ ձեզ լիովին նվիրել կարևոր նախագծի: Սակայն ձգտեք գերջանքեր չթափել’ հոգնածությունը կարող է սխալ-ների պատճառ դառնալ:Այսօր չի հաջողվում մտերիմների կողմից հասկացված լինել, ձեզանից պա-հանջվում է սովորականից ավելի մանրամասն բացատրություններ, իսկ երբեմն էլ’ արդարացում-ներ: Հատկապես զգույշ եղեք ղեկին նստած ժամանակ:
Կարիճ.
Այսօր շատ դժվար է հանգստություն պահպանելը, սակայն առանց դրա դուք ուղղակի չեք կարող հասնել որևէ դրական արդյունքի: Դուք հեշտությամբ եք ենթարկվում սադրանքների, հաճախ եք գնում ռիսկի այնպիսի իրավիճակներում, երբ դրա անհրաժեշտությունը չկա: Ձեզ նաև շատ հեշտ է ամեն տեսակի կասկածելի ու վտանգավոր նախագծերի մեջ ներքաշելը: Հիշեք, որ ցանկացած ար-վելիք քայլի վրա պետք է ինքնուրույն մտածել, և երբեք չկայացնել որոշումներ’ շրջապատի ազդե-ցության տակ: Հնարավոր են տհաճ, հոգեմաշ խոսակցություններ, որոնց հաջորդում են կորուսյա-լության և դատարկության զգացումները:
Աղեղնավոր.
Բարենպաստ օր է, որը ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ է խոստանում: Դուք մտածում եք չա-փազանց ոչ ստանդարտ, ձեր գաղափարները և որոշումները ապշեցնում են իրենց յուրատեսա-կությամբ: Մարդիկ, ովքեր ունակ չեն համարձակ եզրահանգումներ անելու, սիրով հետևում են ձեր օրինակին, սատարում են ձեր ձեռնարկումներին:Հարմար օր է մտահորիզոնը ընդլայնող ցանկա-ցած գործունեության համար: Աշխատեք խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից’ այսօր դա միգուցե սեփական-ը պահպանելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու միակ միջոցն է:
Այծեղեջյուր.
Օրվա սկզբին հնարավոր են խնդիրներ’ դա այն ժամանակահատվածն է, երբ մանր վեճերը կարող են վերածվել լուրջ կոնֆլիկտների: Դուք սրտին մոտ եք ընդունում այն ամենն, ինչը կարելի էր և անտեսել, հաճախ եք խնդիրներ ստեղծում այնպիսի բաներից, որոնք ուշադրության արժանի չեն: Նայեք իրերին ավելի պարզ և լավատեսորեն, դա կհեշտացնի ձեր կյանքը: Աստիճանաբար ուժեղա-նում է դրական միտումների ազդեցությունը, հնարավոր է դառնում կարգավորել մանր թյուրիմա-ծությունները, հարթել շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները: Երբեմն դուք գնում եք մեծ զիջումների, սակայն ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վզին նստել;
Ջրհոս.
Ձեզ հաջողվում է ճիշտ գնահատել իրավիճակը’ որքան էլ որ այն բարդ ու խճճված թվա: Այսօր կա-րելի է ռազմավարական նշանակություն ներկայացնող որոշումներ ընդունել, մշակել երկարաժամ-կետ նախագծեր: Դուք տրամադրված եք չափազանց լուրջ, և շրջապատին դա շատ է դուր գալիս; Ստացվում են հետաքրքիր գործնական առաջւարկներ, հնարավորություն կա բարձր վարձատրվող և հետաքրքիր աշխատանք գտնելու:Անձնական հարաբերություններում նախևառաջ կկարևորվեն անկեղծությունն ու նախաձեռնողականությունը: Երեկոն հարմար կլինի հյուրեր ընդունելու և նրանց հաճելի անակնկալներ մատուցելու համար:
Ձկներ.
Այսօր վճռականությունն ու հետոևղականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե գործնական բանակցություններում, և թե անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել: Բարենպաստ օր է հրապարակային ելույթների և աշխար-հիկ միջոցառումների այցելելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր իմիջին, ձգ-տում եք անզուգական երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը ձեզ միանգամայն հաջողվում է:
