Փողոցում հաճախ էի օգնում գումար մուրացող մի տարեց կնոջ, բայց․․․Երբ լսեցի նրա մի խոսքը, այդ օրվանից դադարեցի օգնել։Իմ
աշխատավայրին մոտ սուպերմարկետ կա, որի կողքին միշտ նստած է մի տատիկ, կոկիկ հագնված, սակայն շատ թախծոտ հայաց-
քով:Նստում էր նա սուպերմարկետի կողքին և առավոտից երեկո բոլորից հացի գումար խնդրում:

Ես նրան երբեք գումար չէի տալիս, բայց փոխարենը հարցնում էի, թե նրա համար այդ օրը ինչ գնեմ: Տարեց կինն ամեն անգամ կոն-
կրետ պատասխան էր տալիս. կարտոֆիլ, հաց, բրինձ, երշիկ: Երբեմն ալյուր էր խնդրում, մակարոն, պահածո: Մտնում էի խանութ,
գնում այն ամենը, ինչ խնդրել էր տատիկը, տալիս էի տոպրակը նրան ու առաջ գնում:
Վերջերս մոտեցա տատիկին, հարցրեցի, թե ինչ առնեմ նրա համար, որ մի շաբաթ չգա այստեղ, ամբողջ օրը դրսում չնստի: Զրուցա-
կիցս թվարկեց մի ամբողջ ցանկ:Արդյունքում մի տոպրակ սնունդի համար վճարեցի 9000 դրամ, բայց գնել էի ամենաանհրաժեշտը,
ինչը կարող էր բավականացնել միայնակ տատիկին առնվազն 6-7 օր:

Դուրս եկա խանութից և ուրախությամբ մեկնեցի նրան գնումներս:Որքան մեծ էր զարմանքս, երբ հաջորդ առավոտյան աշխատան-
քի գնալիս նորից տեսա նրան՝ նույն տեղում նստած:
-Տատ ջան, ինչի՞ ես էլի եկել նստել, էն էլ սառը եղանակին, հանգիստ մնայիր տանը, երեկ այդքան սնունդ տվեցի քեզ:

Երբեք չեք գուշակի, թե նա ինչ պատասխան տվեց ինձ: Հատկապես չեն կարող կռահել դաստիրակված մարդիկ:Մարդկանցից օգնու
թյուն խնդրող տատիկն ասաց.
-Լսի հլը, անցի էն կողմ, չաղո… հեռու գնա…
Ահա այդպես փչացավ ողջ օրս, բացի այդ, նորից հիասթափվեցի մարդկանցից: Ի դեպ, եթե օգնում եք որևէ մեկին, պատրաստ եղեք
նման «հաճելի» պատասխան ստանալուն:
