Փետրվարի 18-ի աստղագուշակ․․․Կշեռքներ՝ այսօր հաջողություն է Ձեզ սպասվում գրեթե բոլոր ոլորտներում
Խոյ:
Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն բոլոր նրանց առջև, ովքեր համարձակ են իրենց ծրագրերում և չեն վախենում կյանքի կոչել դրա նք: Հրաշալի օր է գործարար, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում աշխատող Խոյերի համար:Սպասվում են հաճելի հանդիպումներ, հնարավոր են նոր ծանոթու թյուններ: Բարեհաջող օր է հարազատ մարդկանց հետ շփվելու, և բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար:Կենսական ներուժը բար ձր է: Օրը նվիրեք հանգստին:Զբաղվեք սպորտով:
Ցուլ:
Ձեռնամուխ եղեք նոր գործերի, սկսեք աշխատել բոլոր այն նախագծերի շուրջ, որոնք նախկինում բարդ են թվացել և շփոթեցրել են ձեզ: Այսօր հաջող ությունը կուղեկցի ձեզ ցանկացած գործում: Ձեր կողքին կկանգնեն բոլոր նրանք, ում աջակցության կարիքն ունեք: Կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր:Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը, ընդհանուր առմամբ, բարեհաջող է:Միայն թե,փորձեք հեռու մնալ աշխա տանքային սիրավեպերից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սննդից և ալկոհոլային խմիչքներից:
Երկվորյակ:
Լարված օր է սպասվում: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, եթե ծայրահեղ զգուշավոր լինեք: Առանձնակի ուշադրություն կպահանջեն ֆինանսական խնդ իրները: Լրջորեն կշռադատեք ցանկացած գործողություն: Նոր գործընկերների հետ հարաբերություններում մի շտապեք: Այսօր մագնիսի պես ձեր կողմն եք ձգ ում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել ուրիշների հաշվին:Անսպասելի ուղևուրություները ցանկալի չեն: Եթե, այնուամե նայնիվ, ստ իպված եք ճանապարհ ընկնել, ապա պատրաստ եղեք չնախատեսված ծախսերի: Մանրուքների շուրջ հնարավոր են տարաձայնություններ, որոնք, սակայն, լուրջ կոնֆլիկտի չեն վերաճի:
Խեցգետին:
Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները: Այսօր կկարողանաք դուրս գալ, անգամ, ամենախճճված իր ավիճակներից: Փորձեք ապագայի համար գործողությունների ծրագիր մշակել: Համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգ տակար լինել:Օրվա երկրորդ կեսից բացասական միտումների ազդեցությունը, ժամ առ ժամ, կմեծանա: Իրավիճակը կլարվի: Հնարավոր է տրամադրության ան կում: Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Զբաղվեք յոգայով, ցրեք մռայլ մտքերը՝ հետաքրքիր ու զվաճալի գործերով:
Առյուծ:
Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության , սպ որտով նաև մարտարվեստով զբաղվելու համար:Օրվա վերջում անախորժություններ կծագեն այն անձնավորության մեղքով, ում ի սկզբանե չեք համակրել: Հնարավոր են ֆինսական չնչին կորուստներ: Հավանական է ավտոմեքենայի անսարքություն:
Կույս:
Դժվար կլինի, հատկապես, օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում:Այն դեպքում,երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զս պվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներն անխուսափելի են:Օրվա երկրորդ կեսին հնարավորություններ կընձեռնվեն՝ կապված նոր առաջարկների ու մտահաղացումների հետ: Ամեն դեպքում, որևէ լուրջ քայլ ձեռնարկելու համար դեռ վաղ է:
Կշեռք:
Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, դա գործելն է: Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք, անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել քան ակնկալում էիք:Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողության հետ խնդիրներ չեք ունենա: Անգամ ամենածանր աշխա տանքը հոգնեցուցիչ չի թվա: Նպատակահարմար օր է մաքրության, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գնումներ կատարելու համար:
Կարիճ:
Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավան ության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարե փոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:Ցանկելի է հրաժարվել կոմերցիոն գործունեությունից, ամեն տեսակ գործարքներից նաև գնումներից: Նրանք , ովքեր առևտրով են զբաղվում, հնարավոր է մասնագիտական խնդիրներ ունենան:
Աղեղնավոր:
Օրը նպատակահարմար չէ, ցանկացած բնույթի, կարևոր հարցեր քննարկելու համար: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ, հեռու կվանեք անգամ մտերիմներին: Ձեր մեկնաբանություններն աննրբանկատ են , իսկ կատակները՝ վիրավորական: Կարևոր հնադիպումների, գործնական բանակց ությունների ժամանակ առավել զգուշավոր եղեք, փորձեք չխախտել էթիկայի կանոնները:Կարող եք մասնագիտական, կամ կոմերցիոն գործունեությանը վեր աբերող, երկարաժամկետ ծրագրեր կազմել:Ոմանց մոտ կծնվեն գաղափարներ, որոնք հետագայում եկամտաբեր կլինեն:
Այծեղջյուր:
Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք:Ճիշտ ժամանակն է զգացմուն քների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս՝ լուրջ տարաձայնություն ներ չեն ծագի:Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, դա կապահովի ձեր լավ ինքնազգացողությունն այսօր և հաջորդող օրերին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի, իսկ նոր սպորտաձևերով զբաղվելու համար օրը նպատակահարմար չէ:
Ջրհոս:
Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշխատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները, ձեզ համար, անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադ րեք:Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու, ինքնազարգացմամբ զբաղվելու համար:Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, ինչի շնորհիվ կհաղթահարեք սեփական վախերը , զգացմունքային խնդիրները:
Ձկներ:
Օրը հանգիստ կանցնի, և դա ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը,կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժա մանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար:Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ:Ընկերների հետ հանդիպումները,ռոմանտիկ ժամադրությունները հրաշալի կանցնեն: Այն Ձկները, ովքեր կգերադասեն ժամանակն անցկացնել միայնության մեջ, դժգոհելու առիթ ևս չեն ունենա:
