Փեսաս նախ ինձ արգելեց իրենց տուն գնալ, իսկ հիմա ինձ խնդրում է, որ երեխաներին խնամեմ․․․Չգիտեմ ինչպես արձագանքեմ այս անամոթությանը

Փեսաս նախ ինձ արգելեց իրենց տուն գնալ, իսկ հիմա ինձ խնդրում է, որ երեխաներին խնամեմ․․․Չգիտեմ ինչպես արձագանքեմ այս անամոթությանը

Ես 49 տարեկան եմ, արդեն տատիկ եմ, թոռնիկս 3 տարե կան է։ Ես ու ամուսինս մեր դստեր հարևաններն ենք, ապրում ենք դի-մացի շենքերում։Այնպես ստացվեց, որ մեր ու փեսայիս հարաբե րություններն այնքան էլ լավ չդասավորվեցին, երբ նա ու աղջիկս դեռ նոր էին սկսել հանդիպել։ Երբ նա գալիս էր մեր տուն, իրեն այնպես էր պահում, կարծես նա է տան տերը։

Բանն այն է, որ փեսաս իր ծնողների միակ երեխան է, երկար սպասված է եղել,ապահովված ընտանիքից է, երբեք չի իմացել «ոչ» բառը։ Ես ու ամուսինս սկզբում լռում էինք, բայց ամեն ինչ իր սահ մաններն ունի։ Երբ մեր համբերության բաժակը լցվեց, խոսե-ցինք սկզբում մեր աղջկա, իսկ հետո էլ փեսայիս հետ։ Նա ասաց, որ ամեն ինչ հասկացավ և այսու հետ իրեն ուրիշ կերպ կպահի։

Իսկապես փոխվեց, բայց դե մենք գիտեինք,թե նա ինչպիսինն է իրականում,այնքան էլ ուրախ չէինք նրանց միության համար,սա-կայն, բնականաբար, չէինք խոչը նդոտում։ Ստիպ ված եղանք համա կերպվել մեր դստեր ընտ րության հետ։Հարսանիքը լավ ան-ցավ, նորապասակները 2 տարի ապրեցին փեսայիս ծնողների հետ, իսկ հետո առանձին բնակարան տեղափոխվեցին։ Տուն գնե-ցին հենց մեր դիմացի շենքում։ Ես ու ամուսինս շատ ուրախա ցանք, որ կարող ենք հա ճախ տեսնել մեր երեխային։

Աղջիկս շատ է սիրում թխվածքներ, կարկանդակներ ու տորթեր պատրաստել։ Հաճախ էր թխում, և երեկոյան սպասում էր ինձ, որ աշխատանքից հետո մտնեմ իրենց տուն, միասին սուրճ խմենք, իսկ հանգստյան օրերին իրար հետ զբոսնում էինք, խանութ գնում։

Երբ ծնվեց թոռնիկս, սկսեցի աղջկաս տուն ամեն օր գնալ, օգնել ամեն հարցում․ տունն էի մաքրում, սննդամթերք գնում, ընթրիք պատրաստում։ Աղջկաս համար շատ կարևոր էր դա ու մեծ օգնություն էր, քանի որ իրեն վերականգնվելու ժամանակ էր անհրա-ժեշտ։

Թոռնիկս մեծանում էր, իսկ աղջիկս ավելի ու ավելի հազվադեպ ինձ իրենց տուն հրավիրում։ Միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան էր պետք։ Երբ ես գնում էի, փեսաս առանց ամաչելու հարցնում էր կնոջը իմ ներկայությամբ, թե ինչի համար եմ իրենց տուն գնացել։ Ինձ համար շատ ցավալի էր։ Նա դադարել էր հարգել ինձ ու ամուսնուս։

Մի օր էլ, երբ ես ու ամուսինս երեկոյան գնացել էինք երեխային տես նելու, իմացել էինք, որ հիվանդ է, փեսաս ասաց, որ չի ցան-կանում մեզ իրենց տանն այդքան հաճախ տե սնել, առավել ևս առանց հրավերի։Մի քանի ամիս նրանց տուն ոտք չդրեցի։ Բայց հետո մի օր զանգեց փեսաս և խնդրեց երեխայի հետ մնալ մի քանի ժամ, իրենք ինչ-որ գործեր ունեին։ Թոռնի կիս կարոտը ստի-պեց մոռանալ ամեն ինչ և ես համաձայնվեցի։

Հիմա շաբաթական 1-2 անգամ մի քանի ժամով կանչում են իրենց տուն, որ երեխայի հետ մնամ։ Հանուն իմ միակ թոռնիկի ձայն չեմ հանում, բայց ինձ ստորացված եմ զգում։ Փեսայիս անամոթությունն անսահման է։Ինչպե՞ս նրան բացատրեմ, որ սխալ է եղել, ինչպես հասկացնեմ, որ պիտի ներողություն խնդրի։ Վախենում եմ, որ մեր հարաբե րությունները կարող են փչանալ և ես այլևս թոռնիկիս ու աղջկաս տեսնելու հնարավորություն չեմ ունենա։

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика