Փեսաս նախ արգելեց մեզ իր տուն գնալ, իսկ հիմա խնդրում է, որ խնամեմ իր երեխաներին․․․Դե ասե՛ք, ինչ անեմ

Փեսաս նախ արգելեց մեզ իր տուն գնալ, իսկ հիմա խնդրում է, որ խնամեմ իր երեխաներին․․․Դե ասե՛ք, ինչ անեմ

Ես 49 տարեկան եմ, արդեն տատիկ եմ, թոռնիկս 3 տարեկան է։ Ես ու ամուսինս մեր դստեր հարևաններն ենք, ապրում ենք դիմացի
շենքերում։Այնպես ստացվեց, որ մեր ու փե սայիս հարաբեր ություններն այնքան էլ լավ չդասավոր վեցին, երբ նա ու աղջիկս դեռ նոր
էին սկսել հանդիպել։ Երբ նա գալիս էր մեր տուն,իրեն այնպես էր պահում, կարծես նա է տան տերը։Բանն այն է, որ փեսաս իր ծնող-
ների միակ երեխան է, երկար սպասված է եղել, ապահովված ընտանիքից է, երբեք չի իմացել «ոչ» բառը։

Ես ու ամուսինս սկզբում լռում էինք, բայց ամեն ինչ իր սահմաններն ունի։Երբ մեր համբերության բաժակը լցվեց, խոսեցինք սկզբում
մեր աղջկա, իսկ հետո էլ փես այիս հետ։ Նա ասաց, որ ամեն ինչ հասկ ացավ և այսո ւհետ իրեն ուրիշ կերպ կպահի։ Իսկապես փոխ-
վեց, բայց դե մենք գիտեինք, թե նա ինչպիսինն է իրակա նում, այնքան էլ ուրախ չէինք նրանց միության համ ար,սակայն, բնականա-
բար, չէինք խոչընդոտում։ Ստիպված եղանք համակերպվել մեր դստեր ընտրության հետ։

Հարսանիքը լավ անցավ, նորապասակները 2 տարի ապրեցին փեսայիս ծնողների հետ, իսկ հետո առանձին բնակարան տեղափոխ-
վեցին։ Տուն գնեցին հենց մեր դիմացի շենքում։ Ես ու ամուսինս շատ ուրախա ցանք, որ կարող ենք հաճախ տես նել մեր երեխային։
Աղջիկս շատ է սիրում թխվածքներ, կարկանդակներ ու տորթեր պա տրաստել։ Հաճախ էր թխում, և երեկ ոյան սպասում էր ինձ, որ
աշխատանքից հետո մտնեմ իրենց տուն, միասին սուրճ խմենք, իսկ հանգ ստյան օրերին իրար հետ զբոսնում էինք, խանութ գնում։

Երբ ծնվեց թոռնիկս, սկսեցի աղջ կաս տուն ամեն օր գնալ, օգնել ամեն հար ցում․ տունն էի մաքր ում, սննդամթ երք գնում, ընթրիք
պատրաստում։ Աղջկաս համար շատ կար ևոր էր դա ու մեծ օգնություն էր, քանի որ իրեն վերա կանգնվելու ժամանակ էր անհրա-
ժեշտ։Թոռնիկս մեծանում էր, իսկ աղջիկս ավելի ու ավելի հազվ ադեպ ինձ իրենց տուն հր ավիրում։

Միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան էր պետք։ Երբ ես գնում էի, փեսաս առանց ամաչելու հարցնում էր կնոջը իմ ներկայութ-
յամբ, թե ինչի համար եմ իրենց տուն գնացել։ Ինձ համար շատ ցավալի էր։ Նա դադարել էր հարգել ինձ ու ամուսնուս։Մի օր էլ, երբ
ես ու ամուսինս երեկոյան գնացել էինք երեխային տեսնելու, իմացել էինք, որ հիվանդ է, փեսաս ասաց, որ չի ցանկանում մեզ իրենց
տանն այդքան հաճախ տեսնել, առավել ևս առանց հրավերի։

Մի քանի ամիս նրանց տուն ոտք չդրեցի։ Բայց հետո մի օր զանգեց փեսաս և խնդրեց երեխայի հետ մնալ մի քանի ժամ, իրենք ինչ-
որ գործեր ունեին։ Թոռնիկիս կարոտը ստիպեց մոռանալ ամեն ինչ և ես համաձայնվեցի։Հիմա շաբաթական 1-2 անգամ մի քանի
ժամով կանչում են իրենց տուն, որ երեխայի հետ մնամ։ Հանուն իմ միակ թոռնիկի ձայն չեմ հանում, բայց ինձ ստորացված եմ զգում։

Փեսայիս անամոթությունն անսահման է։Ինչպե՞ս նրան բացատրեմ, որ սխալ է եղել, ինչպես հասկացնեմ, որ պիտի ներողություն խն-
դրի։ Վախե նում եմ, որ մեր հարաբեր ութ-յունները կարող են փչա նալ և ես այլևս թոռնիկիս ու աղջկաս տեսնելու հնարավորություն
չեմ ունենա։

Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика