Փեսան արեց ամեն ինչ, նույնիսկ պատվիրեց մատանին, հրավիրեց հյուրերին, սակայն հարսանիքին չներկայացավ. Ահա, թե ինչու․․․
Հայրս 24 տարեկանում մտադրվում է ամուսնանալ իր կուրսընկերուհու հետ: Հորս ծնողները միանգամից տալիս են իրենց համաձայ-
նությունը. աղջիկը լավ ընտանիքից էր, սպորտսմենուհի, գերազանց առաջադիմությամբ սովորող:Ավելի լավ ընտրություն իրենց տը-
ղայի համար չէին էլ կարող պատկերացնել:
Սկսում են պատրաստվել հարսանիքին:Ընտրում են ռեստորանը, հրավիրում հյուրերին,լավագույն հրուշակագործի մոտ պատվիրում
տորթը, գնում մատանին…Մի խոսքով մեծ պատրաստություն են տեսնում,որ իրենց որդու հարսանիքը ճոխ ու հիշարժան լինի: Կար-
ծես թե ամեն ինչ լավ էր ընթանում. թե՛ հարսնացուն, թե՛ փեսացուն յոթերորդ երկնքում էին զգում իրենց:
Հարսանիքին ոչ մի խանգարող հանգամանք չկար: Ու հանկարծ հարսանիքից ուղիղ երկու օր առաջ տատիկիս մեջքը բռնվում է: Նա
անհանգստանում է. ախր չէ՞ որ պետք է հարսանիքին պարի որդու հետ: Երբ տնային ոչ մի միջոց չի օգնում, որոշում են դիմել բժշկի,
որը կփորձի մի հրաշագործ միջոցով ոտքի կանգնեցնել տատիկիս:Բժիշկը խոստանում է բուժքրոջն ուղարկել, որ սրսկի:
Տատիկս էլ իր հերթին ասում է, որ եթե կարողանան իրեն ոտքի կանգնեցնել՝ շռայլորեն կպարգևատրի: Հարսանիքի նախորդ օրը
խոստացված բուժքույրը գալիս է, շտապով մտնում ներս, վերարկուն հանում և տալիս հորս, իսկ ինքն առաջանում տատիկիս սեն-
յակ:Մինչ նա անտարբեր գնում է,հայրս վերարկուն ձեռքին մխվում է տեղում:Նա այդպես էլ մնում է միջանցքում, վերարկուն ձեռքին:

Իննան սրսկում, դուրս է գալիս վերցնում վերարկուն և հրաժեշտ տալիս, հայրս էլ ուղիղ նրա ետևից: Այդ ժամանակ բջջային հեռա-
խոս-ներ ոչ բոլորն ունեին: Ծնողներն անհանգստանում են. հայրս չկա ու չկա:Իսկ այդ ընթացքում հայրս բուժքրոջն ուղեկցում է բո-
լոր հասցեներով, որով կանչ էր արվել նրան, այնուհետև՝ մինչև տուն:
Նա բուժքրոջն ասում է, որ տուն չի գնա և կգիշերի հենց իրենց շենքի մոտ գտնվող նստարանին:Երբ աղջիկը հարցնում է պատճա-
ռը, հայրս պատմում է, որ հաջորդ օրն իր հարսանիքն է և որ հարսնացուն էլ շատ լավ աղջիկ է, սակայն հենց նոր գիտակցեց, որ դա
իրական սեր չէ և չի ուզում փչացնել իր կյանքը:Բուժքույրն առաջարկում է այդ դեպքում գոնե բարձրանալ իրենց տուն և հեռախո-
սով տեղեկացնել ծնողներին, որ չանհանգստանան:
Հայրս երբ ծնողներին ասում է, որ մտափոխվել է, նրանք մտածում են, որ իրենց որդու մոտ նախաամուսնական անհանգստություն է
և որպես պատասխանատու մարդ կներկայանա հարսանիքին: Սակայն հայրս չի գնում:Ի զարմանս ամենքի՝ հարսնացուն և ծնողնե-
րը բոլորովին էլ հիստերիայի մեջ չեն ընկնում, այլ մտածում են պարզապես, որ միասին լինելն իրենց ճակատագիրը չէր:
Պետք է նկատել, որ հարսնացուի և նրա ծնողների նման պահվածքը խոսում է բարոյական բարձր հատկանիշների ու ներքին կուլ-
տուրայի մասին: Մինչ այդ տատիկս աղեկտուր լաց է լինում, թե ինչպես կարող էին նման բարեկիրթ աղջկան ձեռքից բաց թողնել:
Իսկ որդին՝ երջանիկ, սիրահարված, դեռ երկու տարի էլ պտտվում է Իննայի հետևից, մինչև նրանք ամուսնանում են և արդյուքնում
ծնվում ենք մենք՝ ես և երկու եղբայրներս:
Իսկ տատիկս ու պապիկս միայն տարիներ անց ներում են իրենց որդուն՝ ի վերջո նրանք էլ գալով այն եզրակացության,որ ճակատա-
գրից չես փախչի:
