Այսպիսի գործընթացից հետո դուք չեք ճանաչի ձեր մաշկը: Ոչ մի սև կետ, բորբոքումներ, կարմրություն, իսկ ամենակարևորը` այլևս կարիք չի լինի որևէ բան թաքցնել տոնային կրեմի տակ:Վարսակը կօգնի ազատվել մաշկի տարբեր խնդիրներից, այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ամեն օր օգտագործել:

Եվ այսպես, ինչպե՞ս այն օգտագործել:Վերցնում եք վարսակի փաթիլներ կամ աղացած, կամ ամբողջական՝ կարևոր չէ:Սեղմում եք ձեռքերի մեջ և մտցնում գոլ ջրի հոսքի տակ մոտ մեկ րոպե:Վերցնում եք թրջված փաթիլները և զգուշորեն մերսում եք ձեր դեմքն այնպես, ինչպես անում եք սկրաբ օգտագործելիս:

Մի քանի վայրկյան անց կզգաք, թե ինչպես է այն փրփրում և մաքրում մաշկը:Եթե դրանից հետո ձեր մաշկի վրա կարմրությունն ավելի է ուժեղացել և թեփոտել է, մի անհանգստացեք, ձեր մաշկը պարզապես հեռացնում է վնասակար նյութերը:Վարսակի փաթիլներով կարելի է լվացվել առավոտյան և քնելուց առաջ:
