Տնօրենը հենց առաջին աշխատանքային օրը զայրացավ նոր աշխատակցի վրա, բայց․․․Րոպեներ անց զղջաց իր արածի համար և
պարգևատրեց նրան։Մի երիտասարդ տղա Հյուսիսային Դակոտայից տեղափոխվեց Ֆլորիդա և գնաց մեծ առևտրի կենտրոն՝ աշ-
խա-տանք փնտրելու:
Տնօրենը հարցնում է նրան. «Դուք աշխա տանքային փորձ ունե՞ք»:«Այո,- պատասխ անում է տղան,- ես Հյուսիսային Դակոտայում
փոշեկուլ էի վաճառում»:Տնօրենն այդքան էլ համոզված չէր, բայց նա հավանեց այդ տղային և որոշեց նրան հնարավորություն տալ․
«Լավ, կարող եք սկսել վաղվանից: Երեկոյան կգամ և կտեսնեմ, թե ինչպիսի հաջողությունների եք հասել»:

Առաջին աշխատանքային օրը դժվար էր, բայց տղան պատվով հաղթահարեց այդ փորձությունը: Երեկոյան տնօրենը եկավ առևտրի
բաժին:«Քանի՞ գնորդ ես ունեցել այսօր»,- հարցնում է տնօրենը:Տղան պատասխանեց. «Մեկ»:Տնօրենի դեմքը փոխվեց. «Ի՞նչ է նշա-
նակում մեկ: Սովորաբար մեզ մոտ մեկ վաճառողն ունենում է 20-30 գնորդ: Այսպես չի լինի: Դու չես համապատասխանում մեր պա-
հանջներին»:
Տղան այնպիսի վախեցած տեսք ուներ, որ տնօրենը նույնիսկ սկսեց խղճալ նրան: Նա մի փոքր հանգիստ տոնով հարցրեց. «Եվ որ-
քա՞ն գումար նա ծախսեց»:Տղան բարձրացրեց աչքերն ու ասաց. «101,237 դոլար 65 ցենտ»:Տնօրենի հոնքերը բարձրացան ճակա-
տին. «Որքա՞ն: Այդ ի՞նչ ես վաճառել նրան»:
Տղան պատասխանեց. «Սկզբում ես նրան վաճառեցի նոր ձկնորսական կարթեր: Հետո այդ կարթերին համապատասխան նորաձև
կարթաձող ընտրեցինք: Հետո ես հարցրի նրան, թե որտեղ է գնալու ձկնորսության, տղամարդը պատասխանեց, որ գնալու է լճափ,
և ես ասացի նրան, որ իրեն պետք կգա լավ ռետինե մոտորանավակ:

Երբ նա մտահոգվեց, որ մոտորանավակը չի տեղավորվի իր Honda մակնիշի մեքենայի մեջ,մենք միասին գնացինք և նրա համար ըն-
տրեցինք Pajero մակնիշի մեքենա՝ կցասայլակով»:«Դու ուզում ես ասել, որ այդ տղամ արդը եկել էր ձկնորսական կարթ գնելու, իսկ
դու նրան վաճառել ես մոտորանավակ և մեքենա՞»,- տնօրենի ծնոտը կախ էր ընկել:
«Ոչ, ոչ: Նա եկել էր կնոջ համար միջադիր գնելու: Իսկ ես նրան ասացի՝ քանի որ հանգստյան օրերն այսպես թե այնպես կորչելու են,
ավելի լավ է գնալ ձկնորսության»:
