Տղես չի թողում, որ հարսս աշխատի․ Ես էլ տեսեք ինչ խորհուրդ եմ տվել հարսիս, որ հասնի իր ուզածին․․․Տղես ինչ ամուսնացել ա, չի թողում, որ կինն աշխատի։ Աշխատում էր մինչև ամուսնանալը, ասեց դուրս արի մեր մոտ կտեղավորեմ գործի ու խաբեց, հիմա էլ չի թողում աշխատի։

Էս հարսս էլ ասումա սաղ կյանք սովորել ու աշխատել եմ ես չեմ կարա նստեմ տունը անիմաստ։ Էդքան սովորածս գնա ջուրը։Մեկա տղես բանի տեղ չէր դնում ու թեման փակում էր։ Վերջը տեսա հարսս շատա նեղվում, մի հատ սենց խորհուրդ տվեցի, որը սկսելա աշխատել։

Հարսիս ասեցի՝ աղջիկ ջան չի թողում աշխատես, դու էլ անընդհատ պահանջի իրենից գումար՝ խնամքիդ, հագուստի, վարսավիրա նոցի, տարբեր պատճառներով անընդհատ փող ուզի։ Կտեսնի, որ չի հասցնում արդեն ինքը կասի գնա աշխատի։Հարսս սկսեց տենց անել, հետևեց խորհրդիս ու զգում էինք, որ տղես արդեն նեղվումա, որովհետև ձեռքի փողը չի հերիքում։

Հարսս էլ ասեց, եթե աշխատեի լիքը ծախս կկրճատվեր ու ես իմ գումարը իմ վրա կծախսեի դու էլ մյւոս ծախսերը կհոգայիր։Կամաց-կամաց տղես տեղից սկսումա շարժվել ոնց որ։
