Տղամարդն, անհանգստանով կնոջ տարօրինակ ագրեսիվ վարքի պատճառով, դիմում է բժշկի․ Բժիշկն ասաց, որ բարկացած կնոջ
բերանը փակելու միայն 1 տարբերակ կա․․․Տղամարդը գնում է բժիշկի մոտ,քանի որ շատ է անհանգստանում կնոջ պահվածքի պատ
ճառով։ Բժիշկը հարցնում է․

-Ինչու՞մն է խնդիրը։
-Բժիշկ, չգիտեմ՝ ինչ անեմ։ Իմ կինն ամեն օր կորցնում է ինքնատիրապետումը, թվում է՝ թե առանց պատճառի։ Դա ինձ շատ է վա-
խեցնում։
Բժիշկն ասում է․

-Դրա դեմ հիանալի դեղամիջոց գոյություն ունի։ Երբ ձեր կինը սկսում է բարկանալ, 1 բաժակ ջուր վերցրեք, մի կում խմեք, բայց կուլ
մի տվեք։ Սկսեք ուղղակի ողողել բերանը ջրով։ Ողողեք ու ողողեք, բայց կուլ մի տվեք, մինչև որ ձեր կինը դուրս կգա սենյակից կամ
կհանգստանա։
Երկու շաբաթից տղամարդը նորից գալիս է նույն բժիշկի մոտ՝ արդեն ավելի թարմ ու ուրախ տեսքով։

-Բժիշկ ջան, շնորհակալ եմ։ Ամեն անգամ, հենց կինս սկսում էր բարկանալ ու կորցնել ինքնատիրապետումը, ես ձեր ասածի պես
սկսում էի ողողել բերանս։ Երկու րոպե անց նա հանգստանում էր։ Ո՞րն է գաղտնիքը, խնդրում եմ՝ ասեք։
—Ջուրն ինքն իրենով ոչինչ չի անում, բայց այն ձեր բերանը պահում է փակ․․․ Հենց դա է հնարքը։
