Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թուր-քին հանձնողներով։Տղերք, դու գրաճանաչ մարդիկ եք, բարձրագույն կրթությամբ, համոզված եմ, որ կարդացել եք հրապարակված ողբերգական փաստաթուղթը։

Ձեր անելիքը չե՞ք տեսնում։ Ախր, ձեր մեջ մեծ թվով պատվախնդիր սպաներ կան, ովքեր իմ նման, ինձանից շատ սիրում եք մեր մեծ հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը։Արցախը ծանր վիրավոր է, Արցախը պետք է փրկենք։
Տղերք, ես այլևս չեմ քնում, իմ նման շատերը, իսկ դո՞ւք։ Համոզված եմ, որ նաև ձեր շարքերում գտնվող շարքե-րը։
Խնդրում եմ՝ քաղաքական շոուի մաս մի դարձեք, հարգեք ձեր ուսադիրները, համազգեստը, գործեք ձեր երդ-մանը և օրենքին համաձայն։Արցախն ու Հայաստանը անվտանգային լուրջ խնդիրների առաջ են և նաև ձեզա-նից է կախված, թե ինչպիսի կորուստներով դուրս կգանք այս շրջափուլից։ Խնդրում եմ՝ ողջամտությունը չը-կորցնենք»։
