Տարիներ առաջ հանրային պաշտպան էի աշխատում․ Գործի բերումով պետք է ներկայացնեի 8-ամյա դստերը ծեծի ենթարկած մի կնոջ ․․․

Տարիներ առաջ հանրային պաշտպան էի աշխատում․ Գործի բերումով պետք է ներկայացնեի 8-ամյա դստերը ծեծի ենթարկած մի
կնոջ․․․Տարիներ առաջ, երբ մենք դեռ նոր էինք գյուղից տեղափոխվել Երևանին կից փոքր քաղաք, հղի կինս հայտնվեց հիվանդա-
նոցում։ Մեր առաջնեկը որոշել էր ժամկետից 1,5 ամիս շուտ գալ լույս աշխարհ։

Ու քանի որ աղջիկս կանխածին էր, նրա մոտ առկա էին որոշակի առողջական խնդիրներ։ Մեր քաղաքի հիվանդանոցից կնոջս ու
դստերս տեղափոխեցին Երևան, ուր հասնելու համար ինձ անհրաժեշտ էր մոտ 2 ժամ։Քանի որ նոր էի ընդունվել աշխատանքի, ըն-
դամենը 13-14 օր էի աշխատել, չէի կարող արձակուրդ վերցնել։ Ես ուղղակի կոտրված էի, չգիտեի՝ թե ինչ անել։

Մտերիմ հարազատներ չունենք, անհանգիստ էի կնոջս համար։Իսկ աշխատանքս կորցնել չէի ուզում։Որոշեցի խոսել տնօրենիս հետ։
Միջին տարիքի մի տղամարդ էր։ Ես զանգեցի նրան ու խնդրեցի թույլ տալ՝ մի քանի օր ուշացումով գալ աշխատանքի։ Խոստացա՝
ամեն օր ժամը 6-ին գնալ Երևան ու որքան հնարավոր է շուտ հետ դառնալ, որպեսզի շատ չուշանամ։ Երեկոյան գնալ չէի կարող, քա-
նի որ ոչ տրանսպորտ կար, ոչ էլ հիվանդանոցում էին ներս թողնում այդ ժամերին։

-Ոչ մի ուշացում, -պատասխանեց տնօրենս ու ասաց, որ այդ օրը ժամը 1-ին գնամ իր աշխատասենյակ։

Արդեն հուսահատված էի․․․ Մտածում էի, մի՞թե չէր կարող մտնել իմ դրության մեջ։ Բայց երբ գնացի տնօրենիս մոտ, նա ասաց, որ
մոտենամ հաշվապահին։Արդյունքում հաշվապահը ինձ տվեց իմ կես ամսվա աշխատավարձը, ասաց, որ մինչև կնոջս՝ հիվանդանո-
ցից դուրս գրվելը կարող եմ չգալ աշխատանքի։

Մինչև կյանքիս վերջ հիշելու եմ ու հարգելու եմ այդ մեծահոգի մարդուն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика