Եթե 50 տարի առաջ իմանայի, որ ծերության օրոք կհայտնվեմ ծերանոցում, այլ կերպ կապրեի:Այժմ ես 80 տա-րեկան եմ: Երբ 30 տարեկան էի, ցանկանում էի լավ կյանքով ապրել: Եվ ես ընկա վատ շրջապատ: Ճիշտ է նը-րանք գողանում էին, բայց միշտ գումար ունեին և միշտ ընթրում էին ռեստորաններում:Ինձ դա դուր էր գալիս: Կյանքն ավելի ուրախ էր անցնում: Ես լքեցի ամուսնուս և երկու երեխաներիս:
Որոշեցի ես էլ նման կյանքով ապ-րել: Մեզ բռնում էին, ազատազրկում էին, մենք դուրս էինք գալիս և շարունա-կում նույն կյանքով ապրել:Ինձ այդ ամենը շատ էր դուր գալիս: Բայց այդ ժամանակ չէի էլ մտածում, որ երիտա-սարդությունը հավերժ չէ, որ այդ ամենը մի օր ավարտվելու է: Եվ ահա հիմա ես ծեր եմ ու հիվանդ եմ: Եվ ոչ ոքի պետք չեմ:

Արդյունքում ազատազրկված եմ եղել 25 տարի: Դուրս եկա ծերացած և հիվանդ: Նախկին կյանքից ոչինչ չի մնա-ցել: Ես չեմ ճանաչում այս աշխրահը: Այժմ ծերանցում եմ՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց կողքին:Մենք բոլորս մոռացված և անպետք մարդիկ ենք:
Ես իհարկե շատ եմ ուզում տեսնել երեխաներիս, նրանցից ներողություն խնդրել, բայց մեր հին տան փոխարեն հիմա նորակառույց շենք է, նույնիսկ պատկերացում չունեմ նրանց գտնվելու վայրի մասին:
