Տարեց տղամարդը եկել էր հիվանդանոց՝ մատերի կարը հանելու, սակայն շտապում էր ու շատ անհանգիստ էր․․․Երբ բժիշկներն իմացան պատճառը, չկարողացան զսպել արցունքները

Տարեց տղամարդը եկել էր հիվանդանոց՝ մատերի կարը հանելու, սակայն շտապում էր ու շատ անհա նգիստ էր․․․Երբ բժիշկներն
իմացան պատճառը, չկարողացան զսպել արցունքները։Սովորական առավոտ էր, երբ մոտավորապես ժամը 8:30 մի տարեց մարդ
եկավ հիվանդանոց՝ բութ մատի կարերը հանելու։ Երևում էր, որ նա շատ է շտապում, ու անհանգստությունից թեթևակի դողացող
ձայնով նշեց, որ ժամը 9-ին շտապ ու անհետաձգելի գործ ունի։

Խնդրեցի նստել ու սպասել, քանի որ բոլոր բժիշկները զբաղված էին, ու այլ տարբերակ չունեինք։ Պիտի սպասեր գոնե 1 ժամ, որ ի-
րեն կարողանային ընդունել։ Սակայն հետևելով՝ թե ինչ տխրո ւթյամբ է պապիկը խոսում ու ամեն վայրկյան նայում ժամացույցին,
սիրտս ցավեց նրա համար, ու որոշեցի հետաքրքրվել, թե ինչ կարևոր գործ ունի այդ շուտ ժամին։

Քանի որ ինքս այդ պահին հիվանդներ չունեի, ասացի, որ կարող եմ զննել մատը։ Տեսա, որ վերքը լավացել է, ու խորհդակցելով ան-
միջապես տարեց մարդու բժիշկի հետ՝ ստացա անհրաժեշտ ցուցումները, գործիքներն ու դեղամիջոցները ու անցա կարերը մշակե-
լուն։Ընթացքում չդիմացա ու ի վերջո հարցրի․

-Երևի կարևոր հանդիպում ունեք, որ շատ եք շտապում։

-Ոչ, այնքան էլ հանդիպում չէ։ Պիտի գնամ հիվան դանոց՝ հիվանդ կնոջս կերակրելու։

Ու երբ հետաքրքրվեցի, թե նրա կինն ինչ հիվանդ է,պարզվեց, որ նրա մոտ ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն։ Ցավոք, չհաս-
ցրեցի ավարտել մինչ 9-ը, ու դրա համար էլ հետաքր քրվեցի, արդդյոք կինը չի անհանգստանա, եթե ամուսինն ուշացումով գնա իր
մոտ։Ի զարմանս ինձ զրուցակիցս պատասխանեց, որ կինն իրեն արդեն 5 տարի է չի ճանաչում։

-Նա անգամ չգիտի, թե մենք իրար հետ ինչ կապ ունենք։

-Ու դուք շարո ւնակում եք ամեն առավոտ գնալ նրա մոտ, երբ նա անգամ չգիտի, թե դուք ով եք։

Հիվանդս ժպտաց, հայրիկիս պես ձեռքը դրեց ուսիս ու ասաց․

-Նա չգիտի՝ թե ես ով եմ, բայց ես էլ հո գիտեմ՝ թե ով է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика