Տանտերը ինձ ու 4 մանկահասակ երեխաներիս տանից դուրս հանեց, որպեսզի վարձով տա ռուսներին․․․Ինչո՞ւ են մարդիկ այդքան
չարացել, չգիտեմ ուր գնամ։Ժողովուրդ մարդկանց մեջ խիճը մեռել ա:

Վարձով էինք ապրում ամուսինս էս վերջերս ա մահացել, ծա նր հիվանդության պատճառով մնացել եմ լռիվ մենա 4 անչափահաս
երեխեքիս հետ:

Ոչ օգնող ունեմ ոչ էլ նենց մարդ որ կարողանամ իրանից օգնություն խնդրեմ: Ինչքան բարեկամ ու հարազատ կա դարձել ա անհա-
սանելի ոչ մեկ էլ պարտքով փող չի տալիս:Վարձով էի ապրում մի կերպ հարմարվել էի մի հատ աշխատանք էի գտել քչից շատից մեզ
յոլա էի տանում, ամսեկան 50000 դրամ նպաստ եմ ստանում, իրար հետ գումարած հազիվ մեր մինիմալ ծախսերն էինք հոգում:

Էն օրը տան տերը մեզ անտեր շան նման տնից դուրս շպրտեց,ինչա թե ռուսներին բերի նստացնի,ու էդ սենյակը կրկնակ գնով տվեց
ռուսներին. Մարդկությունը էս ինչքան ա դաժան դարձել, հիմա ինչ պետք ա անեմ չգիտեմ, գոնե էս մատղաշ երեխեքս չլինեին.
