Վիտամին B12-ի պակասի վտանգավոր հետևանքները, ախտանիշները և հիվանդությունները․․․Ինչպես լրացնել այս վիտամինի պա-կասը։
Վիտամին B12-ը ամենակարևոր, բայց հաճախ անտեսված վիտամիններից մեկն է:Այն կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմի յուրա-քանչյուր բջիջի նյութափոխանակության մեջ։Եթե երկար ժամանակ կա այս վիտամինի պակասությունը, ապա դա կարող է հանգեց-նել առողջական խրոնիկական խնդիրների և նույնիսկ լուրջ նյարդաբանական հիվանդությունների։ Ուստի կարևոր է իմանալ վիտա-մին B12-ի պակասի վաղ նախազգուշացնող նշանները, քանի որ դա կկանխի բազմաթիվ առողջական խնդիրներ:
Վիտամին B12-ի պակասի 7 նախազգուշացնող նշաններ
Գլխապտույտ
Վիտամին B12-ի պակասի առաջին ախտա նիշներից մեկը հաճախակի գլխապտ ույտն ու սրտխառնոցն է։ Դրանք կարող են ազդել Ձեզ վրա, երբ բարձրանում կամ իջնում եք աստիճաններով, կամ երբ շատ արագ նստում և ոտքի եք կանգնում: Այս իրավիճակները կարող են վտանգավոր դառնալ։
Մոռացկոտություն
Դժվար եք հիշում պարզ բաները, օրինակ, որտեղ եք թողել Ձեր բանա լիները կամ Ձեր ընկ երոջ անունը: Սա հաճախ չի վկայում վա-ղաժամ դեմենցիայի մասին, բայց կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան:Հատկապես, եթե Ձեր սննդակարգում դա պարունա-կող մթերքները շատ քիչ են։ Շատ տարեց մարդիկ կարծում են, որ ունեն Ալցհեյմերի հիվանդություն կամ դեմենցիա: Իրականում նր անք տառապում են վիտամին B12-ի պակասից։ Դրա կարգավիճակն օրգանիզմում կարելի է ստուգել արյան պարզ անալիզով։

Մկանային թուլություն
Եթե ձեր մկանները չափազանց թույլ են, ապա վիտամին B12-ի պակասը շատ հավանական է:Արդյունքում,սա առաջացնում է անբը-նական մկանային թուլություն և կարող է պատճառ դառնալ, որ այլևս չկարողանաք ձեռքի պայուսակներ կամ այլ ծանր առարկաներ կրել:
Գունատ մաշկ
Դուք ունեցե՞լ եք գեղեցիկ վարդագույն դեմք, որն ազդարարում է Ձեր լավ առողջության մասին, իսկ այժմ այն գունատ է և դեղին ե-րանգով: Դա կարող է պայմանավորված լինել վիտամին B12-ի պակասով,որը արյան կարմիր բջիջների պակասն է, որի արտադրութ-յան մեջ անմիջականորեն մասնակցում է վիտամին B12-ը: Արդյունքում Ձեր օրգանիզմն արտադրում է ավելի շատ բիլիռուբին, որը վարդագույն մաշկը փոխում է գունատի և դեղինի:
Վերջույթների հատվածում քոր և թմրություն․
Օրգանիզմում բավարար քանակությամբ վիտամին B12 չստանալը կարող է առաջացնել վերին և ստորին վերջույթների քոր և թըմ-րություն (սա կոչվում է պարեստեզիա): Այս վիտամինի պակասը նշանակում է արյան կարմիր բջիջների արտադրության նվազում, ինչը հանգեցնում է թթվածնի ցածր մակարդակի ոչ միայն մկաններում, այլև նյարդային հյուսվածքներում:
Անբացատրելի հոգնածություն
Դուք կանոնավոր քնում եք, բայց Ձեզ հոգնած եք զգում: Սա կարող է լինել վիտամին B12-ի պակասի ևս մեկ նշան: Այս անբացատրե-լի հոգնածությունը տեղի է ունենում արյան կարմիր բջիջների արտադրության կրճատման պատճառով, ինչը հանգեցնում է Ձեր օր-գաններին թթվածնի անբավարար փոխանցմանը:
Աչքերի հիվանդություններ
Վիտամին B12-ի երկարատև անբավարարության հետևանքով կարող է առաջանալ տեսողության խանգարում։ Այն կարող է նաև ա-ռաջացնել օպտիկական նյարդաբանություն՝ վնասելով տեսողական նյարդը:Արդյունքում դա հանգեցնում է կենտրոնական տեսողու թյան նվազմանը, մշուշոտ կամ կրկնակի տեսողության, լույսի կամ ստվերի նկատմամբ զգայունության։ Այս վիտամինի կարևորութ-յունը ավելի լավ հասկանալու համար ստորև ներկայացված են դրա առողջության ամենակարևոր օգուտները.
Կանխում է սրտի հիվանդությունը և ինսուլտը
Նոր հետազոտությունը պարզել է,որ հոմոցիստեինի բարձր մակարդակը ավելի բարձր ռիսկի գործոն է սրտի հիվանդության համար, քան խոլեստերինը։ Այս ոչ սպիտակուցային ամինաթթուն առաջացնում է անոթների բորբոքում: Դա տեղի է ունենում հատկապես այն դեպքում,երբ օրգանիզմը վիտամին B12-ի պակաս ունի:Այլ կերպ ասած,այս վիտամինը նվազեցնում է հոմոցիստեինի մակարդա-կը և հետևաբար սրտի հիվանդությունների, ինչպես նաև ինսուլտի ռիսկը:

Այն էներգիա է տալիս
Վիտամին B12-ը խթանում է էներգիայի արտադրությունը՝ պահպանելով բջիջների առողջությունը: Եթե կա այս վիտամինի պակաս, ապա բջիջները սովամահ են լինում, և մենք հոգնածություն ու թուլություն ենք զգում։
Օգնում է մարսողությանը
Այս վիտամինն օգնում է մարսողական ֆերմենտներին մարսել սնունդը ստամոքսում և նպաստում է առողջ նյութափոխանակութ-յանը: Այն նաև աջակցում է աղիքների առողջ բակտերիաներին և հեռացնում վնասակար բակտերիաները: Արդյունքում կանխում է աղիների բորբոքային հիվանդությունները և մարսողական այլ խանգարումները։
Ամուր ոսկորներ և հոդեր
Վիտամին B12-ը խորհուրդ է տրվում օստեոպորոզով և հոդերի խնդիրներով հիվանդներին: Ահա այն մթերքների ցանկը, որոնք պա-րունակում են առավելագույն քանակո ւթյամբ վիտամին B12՝ հորթի և հավի լյարդ, սաղմոն, սկո ւմբրիա, սարդինա, թունա, իշխան, մածուն և բուսական կաթ (քունջութ, նուշ և կոկոսի կաթ):
Ինչպես տեսնում եք, վիտամին B12-ը կարևոր դեր է խաղում ընդհանուր առողջության համար: Այն կարող է նաև պաշտպանել Ձեզ տարբեր առողջական խնդիրներից, ինչպես նաև հիվանդություններից: Այդ իսկ պատճառով վիտամին B12-ի պակասի վաղ նշաննե-րի իմացությունը լուրջ բարդությունների և բազմաթիվ լուրջ քրոնիկ հիվանդությունների կանխարգելման բանալին է:
