Այս «դեղամիջոցը» ամրացնում է սրտի մկանները, օգնում է առիթմիայի և աթերոսկլերոզի ժամանակ։ Այս խառ-նուրդը ամբողջովին դրական ազդեցություն ունի օրգանիզմի վրա։Բացի այդ, այն շատ սնուցող է և համեղ, դրա համար էլ ընթրիքը և նախաճաշը դիետայի ժամանակ, կարելի է փոխարինել այս միջոցով։Ձեզ ենք ներկայաց-նում այս հրաշք միջոցի բաղադրատոմսը, որը կօգնի ձեզ լինել ավելի առողջ և հազվադեպ հիվանդանալ։
Ձեզ անհրաժեշտ է՝
500 գրամ չամիչ,
500 գրամ ծիրանի չիր,
500 գրամ թուզ,
500 գրամ սալորաչիր, առանց կորիզների,
500 գրամ մեղր,
2 բաժակ հունական ընկույզ,
1 կիտրոն՝ կեղևով։

Պատրաստումը՝
1. Մանրացրեք բոլոր բաղադրիչները բլենդերի, կամ մսաղացի օգնությամբ։
2. Ավելացրեք 500 գրամ մեղր և խառնեք միչև միատարր զանգված ստանալը։
3. Լցրեք ստացված մածուկը ապակե տարայի մեջ և պահպանեք սառնարանում։
Օգտագործեք 1 ճաշի գդալ օրվա մեջ 3 անգամ,ուտելուց 30 րոպե առաջ։Ունեցեք այս բաղադրատոմսը ձեզ մոտ։ Հատկապես այս մածուկը օգտակար կլինի դպրոցականների , մտավոր և ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց, սպորտսմենների և տարեց մարդկանց համար։
Զգուշացում.
Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
