Վերջ, այսօրվանից սկսում եմ դիետա պահել,-ասացի ամուսնուս։
-Բա ինչի՞ ես տխուր, — ամուսնուս ձայնի մեջ կարեկցանքի նոտաներ նկատ եցի:
-Ինչ-որ մեկին տրորել, ճզմել ես, դրա համա՞ր ես որոշել նիհարել:
-Ինչ ծիծաղելի է… — մռմռթացի քթիս տակ ու գնացի խոհանոց՝ կախարդ ական նիհարեցնող խառ նուրդը եփելու:
10 րոպեից ամուսինս սկսում է զարմ ացած դեմքով հոտոտել ամենուր:

-Հա, ինչ կա զարմ անալու, ես նիհարում եմ ու պիտի ուտեմ սա:
-Վայ, սպասիր,- ձեռքով ինձ մի կողմ հրելով պատասխանում է ամուսինս ու շարունակում ցուցադրաբար հոտոտել շուրջը:
-Հաա… հենց այն հոտն է… մմմ…
Ասում է ու ընկնում բազկաթոռին, փակում աչքերը:

-Ի՞նչ է եղել, դուրդ գալի՞ս է այս հոտը:
Երբեք չէի մտածի, որ կարող եմ ինչ-որ ընդհանուր բան ունենալ մի մարդու հետ,ում դուր է գալիս եփած նեխուրի հոտը: Դրանով կա-
րելի է տանջ ա մ ա հ անել մարդկանց, եթե միջազգային կոնվենցիան դեռ չի արգելել դա:
-Գիտես,-շարունակեց ամուսինս,- այս հոտն ինձ հաճույք է պատ ճառում: Երբ փոքր էի, գնում էի տատ իկիս տուն՝ գյուղ: Ու այնտեղ
հենց այսպիսի հոտ էր, երբ տատիկս պատրաստում էր:Ես անկախ ինձանից ժպտացի:

-Տատիկս խոզեր էր պահում,օրական երկու անգամ նմանատիպ մի բան էր կերակրում նրանց…Հենց նույն հոտն էր… նոստալգիա…
Ես ապշած դեմքով կանգ նած էի, իսկ նա պատմում էր.
-Ոի գիտե՞ս, թե ինչ լավ չաղ լիկ խոզեր էին մեծանում:
Դա ասելուց հետո ամուսինս սկսեց բարձր ծիծաղել:Զարմանում եմ, թե ինչպես մինչ օ րս չեմ բաժանվել նրանից:
