Վերջերս սուպերմարկետում կանգնած էի դրամարկղի մոտ, իսկ ինձանից առաջ սպասում էին մայր ու մոտ 5-6 տարեկան աղջիկ․․․
Մինչև օրս այդ աղջնակի թախծոտ հայացքը աչքիս առաջ է։Կանգնած էի դրամարկղի մոտ, իսկ ինձանից առաջ սպասում էին մայր
ու մոտ 5-6 տարեկան աղջիկ։

Մայրը երկու գարեջուր էր վերցրել։ Իսկ երբ աղջիկը սկսեց մորը խնդրել, որ իր համար կինդեր ձվիկ գնի, մայրը կոպիտ պատասխա-
նեց․
-Ի՞նչ է, կարող է մտածում ես, ես գումարը փողոցից եմ հավաքում։ Լուռ կանգնիր։

Աղջիկն իջեցրեց գլուխը, տեսա, որ արտասվում է։ Ես այնքան մեծ անարդարություն զգացի․․․մի՞թե գարեջրի գումար ունի, իսկ երե-
խային ուրախացնելու համար՝ ոչ։ Երբ հասավ իմ հերթը, մի ձվիկ գնեցի և վազեցի նրանց հետևից։ Կինդերը տվեցի աղջնակին, և
նա այնքան պայծառ ժպիտով նայեց ինձ և ասաց․

-Շատ շնորհակալ եմ։
Մայրը դժգոհ հայացքով նայեց ինձ, բայց ոչինչ չասաց։ Դա ինձ համար մանրուք էր, բայց փոքրիկի տրամադրությունը դեռ երկար
ժամանակ բարձր կմնա։
Եկեք բարություն անենք։
