Վերջերս մի զարհուրելի տեսարանի ականատես եղա․․․Խնդրում եմ, մի ծեծեք Ձեր երեխաներին։Երեկ Մոսկվա-Երևան չվերթով վե-
րադառնում էի տուն: 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուր թափեց ոտքերին: Նա այնքան ուժեղ գոռաց, որ բոլոր մար-
դիկ վեր թռան տեղերից:Վազելով եկան ուղեկցորդուհիները, օգնություն էին առաջարկում, բոլոր կանայք իրենց պայուսկաներից ինչ
-որ քսուքներ էին բերում: Իսկ փոքր տղան գոռում էր և խնդրում.

-Հայրիկ, հայրիկ, խնդրում եմ, չծեծես ինձ, խնդրում եմ, չհարվածես…Երեխան կարծես չէր զգում այրվածքի ցավը, նա գիտեր, որ հետ
ո ավելի վատ է լինելու…գիտեր, դրա համար էլ վախենում էր: Գիտեր, որ իրեն պիտի ծեծեն: Նրա համար, որ ջուրը թափել էր իր
վրա և այրվել:
Երեխայի ձայնի մեջ այնքան վախ և սարսափ կար…Ես 4 երեխաների մայր եմ,և չկարողացա զսպել արցունքներս:Ավելի վատ տեսա-
րան չէի տեսել կյանքումս. փոքրիկ նիհար տղա, առանց տաբատի, բարակ ոտքերին մեծ կարմիր հետքեր,իսկ կողքին նստած է ակնո
ցավոր հայրը և գոռում.

-Ես քեզ ասում էի, որ զգույշ լինես, ասում էի, զգուշացնում:

Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի հարվածեք, եթե նույնիսկ նրանք ինչ-որ վատ բան են արել, եթե նույնիսկ երկուս
են ստացել կամ հաց չեն կերել:Առավել ևս մի ծեծեք,եթե անզգուշությամբ իրենք իրենց ցավ են պատճառել:Երեխաները՝ սեր են: Ցան
կացած երեխա, նույնիսկ ամենաբարդ երեխան՝ ամենածանր բնավորությամբ, սեր է: Ձեր մեջ ուժ գտեք, եղեք պաշտպան, զրուցա-
կից, այլ ոչ թե հակառակորդ: Արեք դա հանուն ձեզ և ձեր երեխայի:
