Վերջերս հարևանուհիս ինձ տանձ հյուրասիրեց, իսկ ես դրանք աղբը գցեցի․․․Այ քեզ անամոթ կին

Վերջերս հարևանուհիս ինձ տանձ հյուրասիրեց, իսկ ես դրանք աղբը գցեցի․․․Այ քեզ անամոթ կին։Վերջերս որոշել էի տանձով կամ
խնձորով թխվածք պատրաստել։ Նման գործերն անում եմ երեկոյան, աշխատանքից հետո։ Հագնվեցի, գնացի խանութ, գնեցի ան-
հրաժեշտ բաղադրիչները, բայց հետո հայտնաբերեցի, որ մրգի ու բանջարեղենի խանութն արդեն փակ է։

Երբ վերադատռնում էի տուն, հանդիպեցի հարևանուհուս։ Սկսեցինք միասին քայլել մեր շենքի կողմ,և ես նրան պատմեցի, որ տանձ
չեմ գտել։ Իսկ նա ասում է․

-Վայ, ինչ լավ է, որ ինձ հանդիպե ցիր։ Մեր տանը երկու արկղ տանձ կա, սկես ուրս է ուղարկել գյուղից։ Արդեն ինչքան ժամանակ է
դրված է տանը, բայց մենք քիչ ենք ուտում։ Արի տամ։

Ես էլ մտքումս որոշեցի, որ կվերցնեմ 4-5 հատ, իսկ հետո նրանց փոխարենը թխվածք կհյու րասիրեմ։ Հասանք նրանց տուն, ու ես
հրաժարվեցի ներս մտնել, որպեսզի նեղություն չտամ, ի վերջո ուշ ժամ էր։ Հարևանուհիս խոհանոցից տոպրակ վերցրեց ու վազեց
պատշգամբի կողմ։Նա մի մեծ տոպրակով տանձ բերեց։

Այնքան զարմացա, քանի որ ընդամենը 5 հատ միրգ էի ուզել։ Տեսքից դրանք այնքան գրավիչ էին, բայց միևնույնն է, ասացի, որ կը-
վերցնեմ միայն մի քանի հատ։ Սակայն հարևանուհիս շատ համառեց, ասաց, որ ամբողջն ինձ համար է ու ինքն ի սրտե է տալիս։
Բայց տանը տանձը լցնելով լվացարանի մեջ՝ նեղվեցի։

Ինչպե՞ս սկզբից չէի նկատել, որ դրանք փչացած են։ Կտրեցի առաջին տանձը, նեխած է, երկրորդը՝ էլի նույնը։Վեցերորդը կտրելուց
հետո չշարունակեցի, տոպրակով գցեցի աղբը։ Իհարկե, հարևանո ւհուս ոչինչ չասացի, բայց այնքան տ հաճ էր։ Մի՞թե ինքը չգիտի,
որ իր տան մթերքը փչացած է, բացի այդ, չէր կարող լցնելուց հոտ չզգալ, չնկատել սևացած հատվածները։

Գուցե նա կարծում է, որ եթե անվճար է տալիս, ուրեմն կարող է իր տան աղբը տալ, բայց չէ որ ես չէի խնդրել իրենից, նա առաջար-
կեց։ Ի՞նչ եք կարծում, արժե նրան ասել թե ուղղակի մոռանամ։

Հ․Գ․ Թխվածք հաջորդ օրը պատրաստեցի, իմ գնած թարմ տանձով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика