Վերջերս իմացա, որ մեր թաղամասում մի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիք է ապրում․․․Խնդրեցի հարսիս՝ հավա-
քել երեխաների փոքրացած իրերը։Կարիքավոր մարդկանց օգնելը լավ է ու ճիշտ, բայց չէ որ բարությունն էլ պիտի ունենա սահման-
ներ, այլապես այն կսկսեն որպես պարտավո րություն ընդունել և կդադարեն գնահատել։

Պատմեմ կոնկրետ օրինակ։ Վերջերս իմացա, որ մեր գյուղ բազմա զավակ ընտանիք է տեղափոխվել։ Ընտանիքում 5 երեխա են, եր-
կուսը դպրոցական են, իսկ մյուսները դեռ շատ փոքր են։ Ամուսինը չունի մշտական աշխատանք, որտեղից կանչում են, գնում է, իսկ
կինը տանն է մնում, երեխաների խնա մքով զբաղվում։Բնական է, որ հարո ւստ չեն, ու մեր համագյու ղացիներն ինչով կարողանում,
օգնում են։
Մեկը մթերք է տալիս, մյուսը՝ տան համար իրեր ու հագուստ։ Ես էլ հար սիս ասացի, որ հավաքի թոռ ներիս փոքրացած հագուստը։
Երեք երեխաների ամբողջ հագուստը հերթով զննեցինք, որ հանկարծ մաշված տեղեր ու լաքաներ չլինեն, նորից լվացինք, արդուկե-
ցինք, երկու մեծ տոպրակ ստացվեց։Իմացա այդ կնոջ համարը, զանգեցի, իսկ նա էլ խնդրեց, որ իրերը ինքս տանեմ, քանի որ երե-
խաներին չի կարող որևէ մեկի մոտ թողնել։

Դե ես մտա նրա դրության մեջ, մի քիչ էլ կոնֆետ ու թխվածքաբլիթ գնեցի փոքրիկների համար, վերցրեցի տոպրակները ու գնացի։
Հասա նրանց բակ ու միանգամից նկատեցի, որ սարսա փելի անխնամ վիճա կում է։ Անգամ մեծ խոտերն ու ճանա պարհը փակող
ճյուղերը կտրված չէին։ Անցա առաջ․ բակում երեք երեխաներ էին խաղում․ երեքն էլ ոտքից գլուխ կեղտոտ ու փոշոտ էին, իսկ տան
դիմաց նստած էր նրանց մայրիկը՝ լաքայոտ ու չլվացված հագուստով։ Ակամա ուշադրություն դարձրեցի հագուստով լցրած մեծ արկ-
ղերին։ Բազմազավակ կինը նկատեց, որ այդ կողմ եմ նայում, ու ծիծաղելով ասաց․
—Ոչ լվացքի մեքենա ունենք, ոչ էլ փոշի գնելու գումար։ Դրանք այդտեղ եմ հավաքել, որ հետո այրենք, տաքանանք։ Իսկ հագուստ էն-
քան են տալիս, հագնելու բան հաստատ կունենանք։

Ու ես այնքան նեղվեցի իմ ու հարսիս համար․ չէ որ մենք երեք ամբողջ օրը այս հագուստն էինք կրկնակի լվանում, արդուկում․․․ Իսկ
հիմա նրանք հագնելու են, ու երբ կեղտ ոտվի, գցեն վառարանը։ Իհարկե տվեցի, ինչպես հետ կտ անեի, բայց որոշեցի այլևս երբեք
չօգնել այդ ընտանիքին։ Իսկ ուրիշ ներին էլ որևէ մի բան տալուց առաջ նախ իմա նալ, թե նրանք ինչպես են ապրում, նոր շտապել
օգնություն ցուցաբերել։
