Վերջերս ամուսինս սկսել էր իրեն կասկածելի պահել, ուշ տուն գալ․ Որոշեցի հետևել նրան․․․Ահա, թե ինչ պարզեցի։Ես ու ամուսինս
միշտ հաշտ ու համերաշխ ենք ապրել՝ միմ յանց սիրելով ու վստա հելով: Գիտեք, երբ 8 տարի մի տան մեջ եք ապրում, թվում է՝ թե
իրար մասին ամեն ինչ գիտեք:
Եվ եթե որևէ մեկիս մոտ ինչ-որ բան այն չէր լինում, թաքցնել հնարավոր չէր:Վերջին շրջանում նկատեցի, որ ամուսինս իրեն տարօ-
րինակ է պահում, փոխվել է: Մեկ շատ առույգ էր, մեկ էլ անտրամադիր նստում էր ժամերով: Մի անգամ նա աշխատանքից ուժաս-
պառ եղած եկավ ու առանց մի բառ ասելու՝ պառկեց քնելու:

Հաջորդ օրն իրեն այնպես էր պահում, իբր ոչինչ չի եղել:Մի խոսքով, լուրջ կասկածներ ունեի, բայց ամուսինս ոչինչ չէր ասում, հար-
ցերիս չէր պատասխանում:Ես երբեք ամուսնուս հեռ ախոսն անգամ չեմ բացել, կարդացել, բայց այս անգամ չէի կար ող հանգիստ
նստել: Երբ հերթական անգամ առավոտյան նա ասաց, որ ուշ է գալու, ես որոշեցի, որ պիտի պարզեմ, թե ինչ է կատարվում:
Զանգեցի ընկերուհուս, որ մեքենայով գա իմ հետևից ու օգնի:5:30 նրա գրասենյակի մոտ էի,գիտեի, որ շուտով դուրս կգա: Ամուսինս
դուրս եկավ ուղիղ 6-ին, նստեց մեքենան ու գնաց: Ես մտովի աղոթում էի,որ չպարզվի այն, ինչից ամենաշատն էի վախենում: Ճանա-
պարհին ամուսինս մտավ դեղատուն՝ փոքր տոպրակ բռնած դուրս եկավ ու նստեց մեքենան:

Նա գնում էր քաղաքից դուրս տանող ճանապարհով:Հասավ ինչ-որ տան մոտ, մեքենայով մտավ բակ, իջավ ու առանց դուռը թակե-
լու՝ գնաց ներս: Ես ու ընկերուհիս լուռ նստած էինք: Կես ժամ անց չդիմացա ու մտածելով «ինչ լինում է՝ թող լինի», վազեցի տուն:Ես
անհամբեր բացեցի դուռը ու…տեսա ամուսնուս և մի տարեց մարդու, իսկ սեղանին դրված էին դեղեր,հավանաբար դեղատնից հենց
դրանք էր գնել:
Ամուսինս շատ զարմացավ, բայց մի անգամից գլխի ընկավ, որ իրեն հետևել եմ ու սկսեց ծիծաղել:Պարզվեց, ամուսնուս հանգուցյալ
ընկերոջ հայրն է, հիվանդ է ու խնամող, մտերիմ չունի: Ամուսինս խղ ճացել է նրան, սակայն կարծել է, որ ես դեմ կլինեմ և թույլ չեմ
տա օգնել նրան:Ամուսնուցս մի քիչ նեղացա, որ թաքցրել էր, սակայն խոստացա, որ այսուհետ միասին կգնանք:
