Վերջապես․ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց 44 հայ ռազմագերի տեղափոխող օդանավը

Տեղեկությունը հայտնում է օդանավակայանում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Տեղեկությունը հայտնում է օդանավակայանում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվար-չապետ Տիգրան Ավինյանը մոտեցել են օդանավին։

Հավելենք, որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադր-բեջանի միջև։Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատա-րել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանից ադրբեջանցի գերիներին տեղափոխող ինքնաթիռը։ Վերադարձածների մեջ են Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազ-մամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեց-ման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբե-ջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնա-վար Հանրապետության միջև։Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика