Ստիպված եղա հարսիս ու որդուս տանից դուրս վռնդել․․․Արարքիս համար չեմ զղջում, այլ տարբերակ չունեի

Ստիպված եղա հարսիս ու որդուս տանից դուրս վռնդել․․․Արարքիս համար չեմ զղջում, այլ տարբերակ չունեի։Որդուս միայնակ եմ
մեծացրել։ Ամուսինս մեկնեց ՌԴ, երբ տղաս 5 տարեկան էր, ու այդպես էլ չվերադարձավ։ Թե դա որքան ծանր էր, խոսքերով հնարա-
վոր չէ նկարագրել։ Բայց ես կարողացա։ Բարեբախտաբար, որդիս դեռ մանկուց ինքնուրույն և պատասխանատու էր։

Երբ նա հայտնեց, որ ամուսնանում է, ես միայն ուրախացա։ Ծանոթացա նրա ընտրյալի հետ, նրան շատ ջերմ ընդունեցի։ Գիտեմ, որ
որդիս մեծ մարդ է, նրա որոշումներին չեմ խառնվում։ Եթե նա սիրում է այդ աղջկան, ուրեմն բացի նրան ընդունելուց՝ ուրիշ տարբե-
րակ չունեմ։1 տարի ապրեցինք միասին։ Մի քանի ամիս առաջ էլ իմ 50-ամյակն էր։ Հրավիրեցի ընկերուհիներիս, քրոջս՝ ընտանիքի
հետ միասին։

Որոշեցի սեղանը գցել հյուրասենյակում, բայց հարսս թույլ չտվեց։ Նա հայտնեց, որ դա իրենց սենյակն է, իսկ այնտեղ մտնելու, առա-
վել ևս հյուրեր տանելու իրավունք ես չունեմ։ Մեծ սկանդալ ստացվեց, բայց վերջին խոսքն իմն էր։Ծննդյանս օրը Անին մռայլ ու բար-
կացած էր։ Նա նույնիսկ մի աղցան չպատրաստեց։ Ինքս արեցի բոլոր գործերը։

Իսկ երեկոյի ընթացքում էլ, երբ ընկերուհիներիցս մեկը հետաքրքրվեց, թե երիտասարդներն ինչ պլաններ ունեն, արդյոք երեխա չեն
ուզում, հարսս ինձ ուղղակի խայտառակեց․ բոլորի ներկայությամբ հայտնեց, որ նման սկեսուր ունենալով՝ նա չի կարող նույնիսկ մը-
տածել երեխաների մասին։ Ասաց, որ ինձանից ոչ մի օգնություն չի ստանում, որ ես իբր թույլ չտվեցի մեծ հարսանիք անել։ Թե այդ ա-
մենի հետ ես ինչ կապ ունեի, այդպես էլ չհասկացա։

Մի խոսքով, հաջորդ օրը ասացի որդուս, որ նրանք ինձ հետ չեն ապրելու։ Մի շաբաթ ժամանակ տվեցի, որ ազատեն բնակարանս։
Տղաս շատ հանգիստ վերաբերվեց ասածիս։Հիմա նա սկսել է հաճախ գիշերել իմ տանը, երբեմն խոսում է ամուսնալուծվելու մասին
Իսկ Անին նեղացած է ինձանից, այդ օրվանից չի եկել այստեղ։ Մեր բոլոր ծանոթներին գրում է, թե որքան վատն եմ ես, նրանց դուրս
եմ հանել տնից ու ուզում եմ բաժանել։

Դե ինքներդ էլ դատեք, ով է իրավացի, իսկ ով՝ սխալ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика