Սուրբ Ծնունդյան օրերին էր, ընկերոջս բարեգործական հիմնադրամի հետ այցելեցի ծերանոց․ Ծերանոցում մի տարեց տղամարդ
ձեռնափայտով մի կերպ շարժվելով մոտեցավ ինձ․․․
Քանի որ ինքս երեխաներ չունեմ, ճանապարհին մտածում էի, որ մի օր ինքս էլ եմ հայ տնվելու նման կարգի մի վայրում:Հուզված էի:
Լուռ կանգնած նայում էի այն ամբողջ աշխուժությանը, որ տիրում էր ընկերոջս բերած փաթեթների շուրջ: Ծերերն ընտրում էին իրե
նց հարմար նվերներ: Այս ամբողջ աժիոտաժին անհաղորդ մի քանի տղամարդ կանգնած էին ու միայն նայում էին մեզ:
Մենք նոր դեմքեր էինք, իսկ իրենք շփման ծարավ ունեին, կարոտն աչքերում նայում էին անհամ արձակ ու խեղճացած:Հայրս նոր է
մահացել, ես դեռ այն վիճակում եմ, որ չեմ ընդունել նրա չգոյությունն ու ամեն մի տարեց մարդու մեջ նրան եմ փնտրում…Նայում էի
այդ ծերունիներին ու մտածում, որ շատ բան կտայի, եթե միայն իմ հայրն էլ լիներ, ապրեր այսպես:

Ինչպե՞ս են իրենց զավակները հանդուրժել, որ ծնողները հայտնվեն ծերա նոցում…Մտածում էի, երանի, թե հնարավորություն լիներ
այս մարդկանցից մեկին հետս տանեի ու հորս փոխարեն պատվեի, խնամեի… Պարզ է, հորս տեղը ոչ ոք չի լրացնի, բայց կարոտած
մարդուն ինքնախաբեությունը հաճախ է օգնում…Տարեց տղամարդկանցից մեկի հայացքը մեխվել էր սրտումս, շատ հայրաբար, գո-
րովալից հայացքով էր նայում:
Երևի, ինչպես ես իրեն նայելով իմ հորն էի հիշում,այնպես էլ նա իմ մեջ իր զավակներին էր տեսնում: Այդ մտքերի մեջ էի, ատամներս
էի սեղմում, որ հանկարծ լաց չլինեմ: Մեկ էլ հանկարծ այդ մարդը դող դոջ քայլերով, ձեռնափա յտին հենված, կամաց մոտեցավ ինձ,
շշնջաց. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ, բալես» ու դանդաղ հեռացավ:Զգացի, որ աշխարհը գլխիս փլվեց, կարծես նորից հայրս հեռա-
ցավ:

Այդ ահավոր զգացողությունից ազատ վելու համար ար ագ դուրս եկա շենքից, տեղս չէի գտնում…Հասկանում եմ, կյանքում հազար
տեսակ իրավ իճակ կարող է լինել, գուցե այդ մարդու զավակները զոհված են, Գուցե բան տում են, ինչ իմանաս, ինչ կարող է եղած
լինել, որ նա այժմ ծերան ոցում է, բայց ամեն դեպքում, անձամբ իմ ընկալ մամբ, ոնց էլ ուզում է լինի, «ծերանոց» ու «մանկատուն»
գաղափարն անգամ չպիտի լինի:
Ոչ մի ծեր մարդ չպիտի անտեր մնա, ոչ մի մանուկ չպիտի տոպրակի մեջ դրվի ու նետվի աղբանոց:Մարդը պիտի չմոռանա, որ ինքը
մարդ է
