Սուպերմարկետում մոտեցա դրամարկղին, որ վճարում անեմ․ Հանկարծ նկատեցի, որ առջևիս կանգնած կինը սկսեց իմ ապ-րանքները իր տոպրակների մեջ դնել․․․
Երեկ ուշ երեկոյան տուն էի վերադառնում աշխատանքից, երբ հիշեցի, որ տան համար բավականին շատ բան է պետք. և տնտե-սական ապրանքներ, և սնունդ: Մտա մոտակա սուպերմարկետը: Ի զարմանս ինձ, բավականին շատ մարդ կար:Վերցրեցի սայ-լակը և սկսեցի արագ-արագ վերցնել անհրաժեշտ ամեն ինչ:ոտեցա դրամարկղին և սկսեցի դատարկել սայլակը: Մինչև գանձա-պահը անցկացնում էր ապրանքներս և դնում մի կողմ, ես շարունակում էի հանել սայլակից մնացած գնումներս:

Եվ հանկարծ տեսնում եմ, որ ինձանից առաջ կանգնած կինը դնում է իր տոպրակի մեջ նույն ապրանքները, ինչ որ ես էի վերցրել: Նույն մայոնեզը, թխված քաբլիթները, հյութը: Դե մտածո ւմ եմ, որ ակցիա էր, երևի բոլորն էլ գնում են:Շարո ւնակում եմ հանել սայլակիս ապրանքները, երբ տեսնում եմ, որ կինը շարունակում է իր տոպրակի մեջ լցնել…իմ գնումները: Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ իմ սիրելի կոնֆետը հայտնվեց նրա տոպրակի մեջ:
Դա ինձ շատ բարկացրեց: Մի՞թե կարելի է այդքան անամոթ լինել: Ես որոշեցի չլռել և շատ բարկացած բարձր ձայնով ասացի.

—Տիկին, ի՞նչ եք անում: Դա իմ ապրանքն է, ինչու՞ եք անամոթաբար վերցնում: Դուք լրիվ կորցրե՞լ եք ձեր խիղճը:
Կինը նայեց ինձ և մի կերպ զսպելով ծիծաղը՝ պատասխանեց.

—Ընկեր ջան, ձեր ապրանքը ոչ մի տեղ չի կորի: Ես այս խանութի ադմինիստրատորն եմ, օգնում եմ գանձապահին, որ հերթը արագ առաջ գնա: Օգնում եմ նաև ձեզ, իսկ դուք այստեղ կանգնած գոռգոռում եք:
Իմ հետևում հերթի մեջ բոլոր կանգնածները սկսեցին բարձր ծիծաղել: Ես այնքան ամաչեցի: Արագ վերցրեցի տոպրակներս և հե-ռացա խանութից: Որոշել եմ այլևս չմտնել այդ սուպերմարկետ, չնայած ոչ մի վատ բան չեմ արել, միևնույնն է, ինձ անհարմար եմ զգում:
