Մի քանի ամիս առաջ ականատես եղա մի հետաքրքիր տեսարանի։Կայանտեղիում նստած էի մեքենայի մեջ՝
կանայտեղիում, տեսնում եմ, որ սուպերմարկետից դուրս է գալիս մի երիտասարդ՝ գարեջուր բռնած, բացում է
մեքենայի դուռը,նստում ղեկի մոտ,վառում ծխախոտը, միացնում երաժշտությունը և սկսում գարեջուր խմել։
Փողոցի հակառակ կողմում կանգնած էին ճանապարհային ոստիկաններ։Նրանցից մեկը՝ տեսնելով դա,մոտե-նում է երիտասարդին և պա հանջում փաստաթղթերը,նշելով, որ նա խմում է ղեկին։Երիտասարդը բարկանումէ, խնդրում հեռու գնալ, ասում, որ ինքը չէր պատ րաստվում շարժի գցել մեքենան։Ոստիկաններից մեկը իջեց-նում է ան վադողը․
-Մինչև փաստաթղթերդ չտեսնեմ, այստեղից չես գնալու։

Մի քանի րոպեից խանութից դուրս է գալիս երկու տոպրակներ բռնած երիտասարդ աղջիկ,բացում է այդ նույն մեքենայի բեռնախցիկը, մեջը դնում գնումները։Ղեկին նստած երիտասարդը նրան է տալիս բանալին և տեղա-փոխվում կողքի նստարանին։Աղջիկը նայում է գոհ դեմքով ոստիկանին և ասում․
-5 րոպեից անվադողը պատրաստ լինի, կամ ես զանգում եմ դատախազություն։
Ոստիկանը սկսում է ինչ-որ բան մռթմռթալ քթի տակ, իբր ուզում էր պատասխանատվության ենթարկել ղեկինխմող վարորդին։ Աղջկա պատասխանն ուղղակի 10։0 էր․
-Ինքը վարորդ չէ, իմ ամուսինն է, վարորդական իրավունք առհասարակ չունի, իմ մեքենան է, ես եմ վարում։
Վարորդներից միքանիսը մոտեցան,ամեն մեկը մի գործիք բերեց․․․Մի խոսքով շուտով ոստիկանը հանձնեցգործը մեքենայի տիրուհուն։ Ամբողջ կայանտեղին ծիծաղից ուշագնաց էր լինում, ծիծաղում ու ծափահարում էր նույնիսկ ոստիկանի ընկերը։
