Սովորում ենք պատրաստել շոկոլադե գանաշ, որն օգտագործվում է ջնարակների, տորթերի, աղանդերների, տրյուֆելների արտադրության ու զարդարանքի համար

Գանաշ պատրաստելու բազմաթիվ եղանակներ կան, բայց սկզբունքը մեկն է. սերուցքը խառնում ենք շոկոլադի հետ՝ խիտ ու շոկոլադով հագեցած զանգված ստանալու համար, որն օգտագործվում է ջնարակների, տորթերի ու աղանդերների, տրյուֆելների արտադրության ու զարդարանքի համար:

Բաղադրիչներ ձվի դեղնուց — 1 հատ շաքարավազ — 30 գ վանիլին — 2 գ շոկոլադ սև — 200 գ սերուցք 30-35% յուղայնությամբ — 120 մլ Պատրաստման եղանակ

Դեղնուցները շաքարավազի ու վանիլինի հետ հարում ենք մինչև սպիտակ ու փափուկ զանգվածի վերածվելը: Շոկոլադը կոտրատում ենք, լցնում կաթսայի մեջ, ավելացնում սերուցքը:

Անընդհատ խառնելով տաքացնում ենք մինչև 65 աստիճան: Տաք խառնուրդը զգուշությամբ խառնում ենք դեղնուցների հետ (ուշադիր ենք լինում, որ դեղնուցները չմակարդվեն): Խառնում ենք մոտ մեկ րոպե. այդ ընթացքում շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի:

Տեղափոխում ենք սառնարան: Գանաշը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության: Գանաշ պատրաստելու համար սովորաբար սերուցքի ու շոկոլադի հարաբերակցությունը լինում է 2:1, սակայն օգտագործման նպատակից կախված՝ այն կարող է փոփոխվել: Շոկոլադի մեջ կակաոյի տոկոսը նույնպես կարող է ազդեցություն ունենալ. որքան մեծ է կակաոյի տոկոսը, այնքան քիչ շոկոլադ է անհրաժեշտ խիտ զանգված ստանալու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика