Սոկրատեսի մոտ եկան ու ասացին. — Գիտե՞ս ինչ ասաց ընկերդ քո մասին…Իմաստուն առակ ընկերոջ մասին, որը պետք է իման ան բոլորը։Մեկն ասաց Սոկրատեսին.
-Գիտե՞ս ինչ ասաց ընկերդ քո մասին:

-Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ մաղիր երեք մաղով այն, ինչ որոշել ես ասել:
-Երեք մաղո՞վ:
-Մինչև ինչ-որ բան ասելը՝ պետք է երեք անգամ մաղել: Նախ և առաջ ճշմարտության մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է:
-Ոչ, ես միայն լսել եմ այն:
-Ուրեմն չգիտես՝ ճշմարտություն է, թե ոչ: Այդ դեպքում մաղենք բարության մաղով: Իմ ընկերոջ մասին ինչ-որ լավ բան ես ասելո՞ւ:
-Ո՛չ, հակառակը:

-Ուրեմն, — շարունակեց Սոկրատեսը, — դու որոշել ես վատ բան ասել ընկերոջս մասին, բայց անգամ վստահ չես, որ դա ճշմարտ ություն է: Արի մաղենք երրորդ՝օգտակարության, մաղով:
Մի՞թե այդքան կարևոր է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես ասել:

-Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա:
-Այսինքն, — եզրափակեց Սոկրատեսը, — ասելիքդ ո՛չ ճշմարտություն է, ո՛չ բարի է, ո՛չ էլ օգտակար: Այդ դեպքում՝ ինչո՞ւ ասել:
