Սկեսրայրս հանգիստ մարդ է, իսկ սկեսուրիս հետ շատ դժվար է․ Վստահ եմ, որ ամուսնուս կյանքում ուրիշ կին կա․․․21 տարեկան եմ, բայց արդեն զզվել եմ իմ կյանքից

Սկեսրայրս հանգիստ մարդ է, իսկ սկեսուրիս հետ շատ դժվար է․ Վստահ եմ, որ ամուսնուս կյանքում ուրիշ կին կա․․․21 տարեկան
եմ, բայց արդեն զզվել եմ իմ կյանքից։Նույնիսկ չգիտեմ, թե ինչից սկսեմ: Կարող էի հանգ իստ ապրել, սովորել…իսկ հիմա կյանքս
կործանվում է:Թե ինչու ամուսնացա…

20 տարեկանում ծանոթացա Արսենի հետ: Այդ պահին նա 24 տարեկան էր: Ես նրան առաջին հայացքից սիրահարվեցի: Մենք շատ
ժամանակ էին անցկացնում միասին:Կես տարի անց նա ինձ ամուսն ության առաջարկություն արեց: Ես երջանկու թյունից կարծես
յոթերորդ երկնքում սավառնեի: Այնքան էի ուզում հարսի շոր հագնել: Բացի այդ վստահ էի, որ սիրելիս երբեք ինձ չի դավաճանի և չի
լքի:

Ընկերուհիներս ինձ նախանձում էին, որ նման տղամարդու եմ հանդիպել:Եվ գեղեցիկ, և հավատարիմ, և ուրախ, չունի վնասակար
սովորություններ: Մի խոսքով, անթերի տղամարդ: Ես այնքան էի հպարտանում, որ Արսենն իմ ապագա ամուսինն է:Շքեղ հարսա-
նիք կազմակերպեցինք: Սկսեցինք ապրել սկեսուրիս հետ նրա տանը: Հարսա նիքից 3 ամիս անց իմացա, որ հղի եմ: Երևի պետք է
ուրախանալ, բայց չի ստացվում:

Կարծես հանած լինեմ վարդագույն ակնոցս: Ես գիտակցում եմ, որ ամո ւսինս ինձ չի սիրում: Նա ինձ լավ է վերաբերվում, չի նեղաց-
նում, բայց մեր միջև չկա կիրք: Նրա ամբողջ քնքշությունն իմ հանդեպ անհետ ացել է, կարծես չի էլ եղել: Նա միշտ զբաղ ված է իր
գործերով, իսկ ես տնային հավել ված եմ՝ կերակրելու, լվացք անելու և և մաքրություն անելու համար:Արսենն ուշ է տուն վերադառ-
նում, երբ ցանկանա: Գիշերվա 1-ին, 2-ին, նույնիսկ 4-ին…

Վստահ եմ, որ ես նրա կյանքում միակ կինը չեմ:Սկեսրայրս հանգիստ մարդ է, իսկ սկեսուրիս հետ շատ դժվար է: Միշտ ինչ-որ բանից
դժգոհ է: Բացի այդ,ես պարտավոր եմ բոլորի հետևից հավաքել, կարծես տան աշխատող լինեմ: Ես պատրաստ եմ հենց այսօր հեռա-
նալ ընտանիքից, սակայն մի խնդիր կա. որտե՞ղ կապրեմ երեխայի հետ:

Մայրիկիս սիրտը հիվանդ է, նրան ոչինչ չեմ պատմում խնդիրներիս մասին:Եթե գնամ նրա տուն,չենք կարողանա ապրել, մորս փոքր
աշխատավարձը չի բավականացնի մեզ երեքիս:21 տարեկան եմ, բայց արդեն զզվել եմ իմ կյանքից…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика