Սկեսուրս պարտադիր ամեն ամիս ամուսնուցս բուժման համար գումար է պահանջում․․․Ինչպես բաց ատրեմ այդ կնոջը, որ մենք էլ
գումարի կարիք ունենք։Սկեսուրս լուրջ վիրահատության կարիք ունի, որի համար մեծ գումար է պահանջվում: Հիմա սկեսուրս հաշ-
մանդամ չէ, հանգիստ տեղաշարժվում է:

Սակայն եթե ժամանակին չլինի վիրահա տական միջամտո ւթյուն, ամեն ինչ կարող է վատ ավարտ ունե նալ: Ամուսնուս ծնող ները
վատ չեն ապրում, բավականին ապահովված են: Նրանք լավ թոշակ են ստանում, ունեն մեքենա,թանկարժեք զարդեր: Այնուամենայ-
նիվ, սկեսուրս որոշել է, որ ամուսինս պիտի վճարի նրա վիրահատության համար:
Ու ոչ թե խնդրում է, այլ պահանջում գումարը:Հետաքրքիրն այն է, որ ամուսինս ունի կրտսեր եղբայր, ումից նրանք երբեք ոչինչ չեն
ուզում:
-Նա դեռ երիտասարդ է, որտեղի՞ց նրան գումար, -ասում է սկեսուրս:

Իսկ մեզ որտեղից, եթե ես չեմ աշխատում, որովհետև փոքր երեխայի հետ տանն եմ, իսկ ամուսնուս աշխատավարձը մի կերպ է բա-
վականցնում հիփոթեքը վճարելու և մեր կարիքներ հոգալու համար:Ես ու սկեսուրս ի սկզբանե ջերմ հարաբերություններ չենք ունե-
ցել, բայց երբեք չեմ վիճել ամուսնուս հետ, երբ նա օգնել է ծնողներին:
Իսկ այս անգամ չեմ ուզում, որովհետև մեզ ավելի շատ է անհրաժեշտ գումար: Թող մյուս որդին օգնի այս անգամ, կամ թող զարդերը
վաճառեն, մի բան անեն, բայց ոչ մեր հաշվին:Փորձեցի խոսել ամուսնուս հետ, նա վիճեց հետս ու խնդրեց փակել թեման: Իսկ ես վճ-
ռական եմ տրամադրված:
