Ինչ անում եմ սկեսուրիս սրտով չի՝ լավ չեմ արդուկում,տունը կեղտոտ է,ընթրիքը համեղ չէ․․․Տեղս չեմ գտնում։2 տարի առաջ ամուս-
նացել եմ իմ սիրելի տղամարդու հետ: Արամի հետ ծանոթացել էինք համալսարանում և սիրահարվել առաջին հայացքից: Հանդիպե-
ցինք 2 տարի և ավարտելուց հետո ամուսնացանք:Սկեսուրս ինձ երբեք չի սիրել, հիմա էլ չի սիրում:

Ինչ էլ անեմ, նրա սրտով չէ: Լավ չեմ արդուկում, տունը կեղտոտ է, փոշոտ է, ընթրիքը համեղ չէ: Իսկ կարևորն այն է, որ ես ԱՐԺԱՆԻ
ՉԵՄ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ:Երբ հղիացա, կարծում էի, որ ամեն ինչ կփոխվի: Փոխվեց, բայց շատ կարճ ժամ անակով: Որդուս ծնելուց հետո
ամեն ինչ դարձավ նույնը:

Բայց եթե այն ժամանակ սկեսուրս դժգոհ էր միայն իմ արածներից, հիմա այդ ամենին ավելացան նաև արտաքինիս վերաբերյալ դժ-
գոհությունները: Բնական է, որ քաշս ավելացել է հղիության ժամանակ, սակայն սկեսուրս ամեն հարմար առիթին ինձ հիշեցնում է
դրա մասին:
-Այսպես գեղջուկի նման ես…ամոթ է, կարգի բեր քեզ…- սա եմ լսում ամեն օր:

Ամուսնուս բոլորովին չի հուզում իմ քաշը, նույնիսկ ասում է, որ իրեն այս պես ավելի շատ եմ դուրս գալիս: Իսկ երբ նրան ուզում եմ
գանգատվել, պատմել, թե ինչպես է ինձ վիրավորում իր մայրը, չի ուզում հավաալ: Այդ խորամանկ կինը ցույց է տալիս իրական դեմ-
քը միայն այն ժամանակ, երբ տանը երկո ւսով ենք:
Ցավալի է, շատ ցավալի…Հիմա պիտի ուրախանայի, վայելեի փոքրիկիս ներկայո ւթյունն իմ կյանքում, բայց դրա փոխարեն ամեն օր
արտասվում եմ…հոգիս շատ է ցավում, չեմ կարողանում տեղս գտնել:
