Սկեսուրս իմ բացակայության ընթացքում դարակներս փորփրելու սովորություն ունի․․․Այս անգամ էլ փորփրել ու գտել է հան գստի
համար հավաքած գումարս։Ձեր կյանքը նո ւյնպես կարող է հետաքր քիր լինել, եթե ունենաք իմ սկես ուրի պես սկեսուր: Ես ու ամու-
սինս ապրում ենք առանձին, ու բնականաբար, ունենք որոշակի խնայողություններ:

Պարբերաբար ամեն աշխա տավարձից քիչ-քիչ գո ւմար ենք ետ գցում,քանի որ ուն ենք երեխա և մտածո ւմ ենք նրա ապագայի մա-
սին:Ամո ւսինս քույր ունի, ում մասին իմ սկեսո ւրը ամենից շատն է անհգագստանում: Նա վերջերս է ամուսնացել, ամուսնու հետ հի-
փոթեք են ուզում վերցնել ու կանխավճարի համար գումար են հավաքում: Իսկ ես ու ամուսինս կապրենք, մեզ ինչ է եղել որ:

Սկեսուրս անընդհատ հարց նում էր, թե ինչքան գումար ունենք, իսկ մենք կոն կրետ թիվ չէ ինք ասում: Պարզվեց, նա ուզում էր իմա-
նալ՝ արդյոք կբավականացնի դստեր տան կանխավճարը տալու համար թե ոչ: Քանի որ սկեսո ւրս չգիտեր, թե կոն կրետ որտեղ ենք
պահում գումարը, որոշել էր գալ ու փնտրել այն ժամանակ, երբ մենք տանը չէինք:
Բանալին նրան անցյալ տարի էինք տվել, երբ մեկնել էինք հանգստանալու, ու այդպես էլ հետ չենք վերցրել:Արդյունքում նա քջջել էր
ողջ տունը, ու ինչը ամենահետաքրքիրն է, զանգել էր ամուսնուս ու ասել.

—Գտել եմ ձեր գումարով արկղիկը: Բա քանի տարի է հավաքում եք, այսքան քի՞չ է:
Չէինք ասել նրան, որ գումարը բանկ եմ տարել… Ու իմ մտքով ան ցել էր, որ կարող է նման բան լինել: Ինչ լավ է, որ առաջ ընկա: Չեմ
կարծում, որ սկեսուրս կվերցներ գումարը առանց զգուշացնելու, համենայն դեպս, այն փաստը, որ նա մտել է մեր տուն ու քրքրել մեր
անձնական իրերը, ինձ հունից հանում է…
