Սկեսուրս ընկերուհու զանգելու փոխարեն սխալմամբ իմ հեռախոսահամարն էր հավաքել․ Իմ մասին այնպիսի բաներ ասաց, որ․․․
Մինչև օրս ուշքի չեմ գալիս։Մոտ 1 ամիս առաջ էր, ամուսնուս հետ նոր էինք վերադարձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել:
Երեկոն անցել էր սովորականի պես. նստեցինք, սուրճ խմեցինք, եկանք տուն:
Ինձ թվում էր, որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկեսուրս շատ ուրախ ժպտում էր, կատակում:Արդեն կես տարի ամուսնա-
ցած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցություն սկեսուրիս հետ չի եղել, մեր ընտանիքում էլ ամեն ինչ
լավ է:

Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլիկլինկայում եմ աշխատում, և այնքան
էլ շատ չեմ վաստակում:Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվությունն ամուսնուս վրա է:Այդ օրը եկանք տուն,
հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել է, որ զգուշացնի:
Հանկարծ լսեցի.
-Արմինե, Արմինե…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…

Իսկ ես Լուսինեն եմ, և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այն-
քան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:
-Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխատում է, բայց գումար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնա-
յած, հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երեխա ունենա, այնքան կգիրանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գի-
րանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքրքիր
մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…

Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է
նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.
-Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխաներ ունենաս, կհասկ անաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո
որդուն ոչ ոք արժանի չէ:
Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել
սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս:
