Սկեսուրս արդեն տևական ժամանակ մեր տանն է ապրում․ Ամուսնուս հարցրեցի, թե երբ է գնալու, պարզվեց չի գնալու՝ մնալու է ընդմիշտ․․․

Ես չգիտեմ, արդյո՞ք ավելի վատ սկեսուր կա, քան իմն է։ Տեսքից «Աստծո գառ է», իսկ իրականում կեղծ, ստա-խոս ու նախանձ կին է։ Երբ նա մեր տանն է լինում, ուզում եմ անհետանալ։Նա շարունակ պատմում է ինձ, թե իրեն ինչը դուր չի գալիս մեր տանը, դժգոհ է իմ խոհանոցային ընդունակությունից, բացահայտ ցույց է տալիս, որ ինձ չի սիրում։ Նա ուզում է մեր տանը հաստատել սեփական կանոնները։

Մի խոսքով, սկեսուրս իր սովետական դարաշրջանի գիտելիքները ուզում է կիրառել մեր տանը։ Իսկ ես ատում եմ, երբ իմ տան մեջ ինչ-որ մեկը ուզում է զբաղեցնել տան տիկնոջ դերը։ Երբեմն ինձ թվում է, որ նա հատուկ է անում դա, որ ինձ հանի հունից։Վերջերս ամուսնուս հետ շատ տհաճ խոսակցություն ունեցանք։

Սկեսուրս արդեն մի ամիսց ավել մեր տանն է։ Այս ընթացքում նա մեր բնակարանում յուրաքանչյուր մանրուք իր ուզածի պես է ձևափոխել։ Ամբողջ սպասքեղենը նա դասավորել է իր ուզածով, պահարաններում հագուստն է կախել ըստ գույների, իսկ չորանոց մեզ այլևս պետք չէ, պարտադիր պիտի պարանին փռեմ հագուստը։ Ես որո-շեցի հետաքրքրվել ամուսնուցս, թե մայրը երբ է գնալու, ասացի, որ էլ չեմ դիմանում, շուտով էլ չեմ կարողանա լռել։

Բայց նրա պատասխանն ինձ շոկի ենթարկեց․ պարզվեց, որ սկեսուրս այսուհետ մեզ հետ է ապրելու։ Նա իրեն միայնակ է զգում, իսկ այսպես կկարողանա օգնել մեզ տան ու ապագա երեխաների հետ կապված հարցերում։ Ես արտասվեցի ողջ գիշեր։ Ես արդեն վստահ չեմ, արդյոք երեխաներ կցանկանամ ունենալ թե ոչ, եթե նրա մայ-րը մեզ հետ ապրի։ Պատրաստ չեմ նրան, որ ինչ-որ մեկը անդադար միջամտի իմ բոլոր անձնական հարցերին։

Մտավախություն ունեմ, որ մեր ամուսնալուծությունը սարերի հետևում չէ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика