Սկեսուրս ասում է, որ իր աղջկա մեջքը ցավում է, չի կարող իրեն խնամել, իսկ ես, կարելի է մտածել, լիարժեք առողջ եմ․․․Չգիտեմ ինչ անեմ

Սկեսուրս ասում է, որ իր աղջկա մեջքը ցավում է, չի կարող իրեն խնամել, իսկ ես, կարելի է մտածել, լիարժեք առողջ եմ․․․Չգիտեմ
ինչ անեմ։Ամուսնուս հետ ապրել ենք 30 տարի, մեծացրել ենք մեր երկու հրաշք երեխաներին: Ունեցել ենք և լավ, և վատ օրեր, ինչ-
պես և բոլորը: Եղել է, որ ինձ վրա ձեռք է բարձրացրել, բայց դիմացել եմ՝ հանուն երեխաներիս:

Երբ երեխաները մեծացան, գնացին տանից՝ սեփական կյանքը կառո ւցելու, ես ու ամուսինս սկսե ցինք հարև անների պես ապրել,
բայց նրա համար շարո ւնակում էի պատրաստել, դե հո մի աման ապուրը չէի ափսո սա: Բայց երբ մեր երեխա ները մեզ հյուր էին
գալիս, ձևացնում էինք, իբր ամեն ինչ շատ լավ է, որ նրանց ավելորդ անգամ մտածմունքի առիթ չտանք:Այդպես էլ ապրում էինք, երբ
ամուսնուս մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, արդեն վերջին փուլում էր:

Նրա հետ կես տարի անցկացրեցի հիվանդանոցում, սակայն ամուսնուս ոչինչ չօգնեց: Նա մահացավ:Կես տարում ես ինքնս էլ մահա-
մերձի տեսք ունեի, այնքան էի տանջվել այդ ընթացքում…Դեռ ուշքի չէի եկել ամուսնուս մահից հետո, երբ սկեսուրս ընկավ և կոտ-
րեց ոտքը: Գիտեք, նա ծեր կին է, չպետք է նեղանալ նրանից, բայց հասկացեք ինձ. ես ամբողջ կյանքում՝ նրա կարծիքով, վատ հարս
եմ եղել:

Վատ եմ խնամել երեխաներիս, ամուսնուս համար լավ կին չեմ եղել, թոռներն ու իր որդին հարազատ էին, իսկ ես՝ միշտ օտար եմ ե-
ղել…Իսկ հիմա, երբ պիտի հանգստանամ, ինքս էլ բուժվեմ և ապաքինվեմ, արդեն 2 օր անդադար ինձ առավոտից երեկո զանգում է
տալս, նրա աղջիկը, և հենց սկեսուրս, ասում են, որ ես պարտավոր եմ խնամել նրան:Սկեսուրս ասում է, որ իր աղջկա մեջքը ցավում
է, իսկ ես, կարելի է մտածել, լիարժեք առողջ եմ:

Դա էլ դեռ ամենը չէ, ասում է, որ հիմա ես մենակ եմ ապրում, ինքը կարող է տեղափոխվել իմ տուն, իսկ իր տանը թող ապրի տալիս
աղջիկը…Գրում եմ և բարկանում: Հենց պատկերացնում եմ, որ ծեր կին է և ոչ մեկի պետք չէ, խղճում եմ, բայց ինձ էլ եմ խղճում:
Ի՞նչ անեմ, չգիտեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика