Սկեսուրս ամեն րոպե ինձ երեսով է տալիս, որ արդեն 2 տարի գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում և գումար չեմ վաստակում․․․Սկսած
այն օրվանից, երբ իմ որդին դարձավ մեկ տարեկան, սկեսուրս սկսեց ավելի հաճախ խոսել իմ՝ աշխատանքի գնալու մասին: Եվ շատ
զարմացած էր, որ 1,5 տարի անց աշխատանքի չգնացի. նրա կարծիքով՝ երեխայի խնամքի արձակուրդն այս ժաման ակահատված-
ում ավարտվում է, և ես պետք է գնամ աշխատանքի: Բնականաբար չենք կարող երեխային մանկապարտեզում տեղավորել. հատուկ
արտոնություններ չունենք և բնակության վայրում գտնվող մանկապարտեզում արդեն երկար ժամանակ է խմբում տեղ չկա,նույնիսկ
շահառուները մանկապարտեզում տեղ են ստանում տարիների ընթացքում:
Սովորաբար հազվադեպ է լինում, որ 2 տարեկան երեխաները մանկապարտեզ հաճախեն, գրեթե բոլոր ծանոթներին հաջողվել է տե-
ղավորել իրենց երեխաներին միայն 3,5 տարեկանում և, բնականաբար, առաջին օրերին՝ ոչ ամբողջ օրը, մինչև երեխան հարմարվի
նոր միջավայրին: Աշխատավայրում հայցադիմումի համաձայն ես երկարաձգել եմ երեխայի խնամքի արձակուրդը մինչև 3 տարի և
մինչև ժամկետի լրանալը չեմ պատրաստվում գնալ աշխատանքի: Սկեսուրս վիրավորված է: Նա կարծում է, որ ես որդուս չեմ վստա-
հում իրեն. նա իսկապես շատ է ցանկանում խնամել իմ երեխային, ընդ որում մեր տանը:

Առավոտյան գա և երեկոյան գնա,երբ ես աշխատանքից վերադառնամ:Ես այնքն էլ ուրախ չեմ այս իրավիճակից.սկեսուրս իր թոռնի-
կի հետ երբեք չի նստել, համենայն դեպս՝ ոչ ամբողջ օրը: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ես գնում էի աշխատատեղ՝ անհրաժեշտ
փաստաթղթեր կազմելու և 2 ժամ թողնում էի երեխային նրա մոտ, նա միշտ դժգոհում էր՝ թե շատ հոգնած է:Որդիս ակտիվ է, ուշադ-
րության կար իք ունի, սկեսուրս դժգոհել է, թե չի կարողացել մեկ րոպե անգ ամ աչքաթող անել երեխային: Հիմա նա 2 տարեկան է,
պետք է շատ ուշադիր լինել, անընդհատ ինչ-որ բանով զբաղեցնել, ես նրա համար մուլտֆիլմեր չեմ միացնում:

Հիմնականում մենք նկարում ենք, կամ ինչ-որ բան պատրաստում: Եվ ես այս ամենը համատեղում եմ առօրյա կյանքի հետ։Ամուսինս
աշխատանքից ուշ է տուն գալիս, աշխատում է տան մոտակայքում, մասնավոր աշխատանքներ է անում,և ժամանակացույցն անկա-
նոն է: Ես պլանավորել եմ որդուս խնամել առնվազն 3 տարի: Աշխատում եմ լրացուցիչ հեռակա կարգով և ստանում եմ իմ սովորա-
կան աշխատավարձի կեսից ավելին.դա ինձ հարման է,քանի որ հիմնականում աշխատում եմ որդուս ցերեկային քնի ժամանակ` ժա-
մը 2-ին, և դրանից հետո, երբ նրան քնեցնում եմ` 2 ժամ: Մինչև որդիս կարթնանա, նրա արթնանալուց հետո բնականաբար աշխա-
տանքի ժամանակ չկա: Փորձում եմ գոնե հասցնել ինչ-որ բան անել նաև տանը:

Ես չեմ պատկերացնում,թե ինչ կլինի,եթե գնամ աշխատանքի և երեկոյան ամբողջ առօրյան,գումարած երեխան ինձ վրա կլինեն: Տը-
նային գործերում սկեսուրս չի օգնում, ես, ընդհանուր առմամբ, կասկածում եմ, որ նա գոնե կկարողանա պահել երեխային: Բայց ա-
մեն օր նա զանգում է կամ գալիս, և ամեն անգամ նույն <<երգը>>, թե երբ եմ ես գնալու աշխատանքի: Նա միշտ նախատում է՝ ասե-
լով, որ իր երեխային խնամել է մեկ տարի և գնացել աշխատանքի, բայց ես դեռ տանն եմ: Նա համոզված է, որ նստած եմ ամուսնուս
վզին. նա մեծ գումարներ է վաստակում և, ըստ երևույթին, ես որոշել եմ նրա հաշվին հարմար «տեղավորվել»:
Եվ միշտ ամուսնուս ասում է, որ ես պետք է գնամ աշխատանքի, որ ընտանիքում երկուսն էլ պետք է աշխատեն: Հոգնել եմ նրա մշ-
տական հանդիմանություններից և աշխատանքի մասին զրույցներից, այնպիսի զգացողություն է, որ նա վստահ է, որ ես պարզապես
հանգստանում եմ տանը:
