Սկեսուրս ամեն տարի ամուսնուս հանգստի ուղեգիր է նվիրում, իսկ ինձ․․․Նրա կարծիքով ես չեմ հոգնում և հանգստի կարիք երբեք չունեմ․․․Չգիտեմ ինչ անեմ

Սկեսուրս ամեն տարի ամուսնուս հանգստի ուղեգիր է նվիրում, իսկ ինձ․․․Նրա կարծիքով ես չեմ հոգնում և հանգստի կարիք երբեք
չունեմ․․․Չգիտեմ ինչ անեմ։ Իմ անունը Լո ւսինե է, ունեմ լավ ընտանիք, ինձ սիրող ամուսին, երկու հիանալի երեխա, լավ
տուն, լավ աշխատանք, բոլորին թվում էր, որ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է:

Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես եմ գիշերը արտասվում, որքան ստորացումների եմ ենթարկվում ամուսնուս և սկեսուրիս կողմից: Ա-
մեն գարուն ամուսինս մեկնում էր հանգստի, առանց ինձ և երեխաների, իսկ ուղեգիրը սկեսուրս էր նվիրում:Երբ ես նրան ասացի,
որ նրա տղան արդեն ընտանիք ունի և ընտանիքի հետ պիտի գնա հանգստանալու, նա ինձ ասաց, որ դա իր որոշումն է, իր գումա-
րը, և իր տղան պիտի կնոջից և երեխաներից առանձին հանգստանա, և կնոջ խանդի պատճառով որևիցե բան փոխել չի պատրաս-տվում:

Ամեն տարի ամուսինս գնում է հանգստանալու, իսկ ես մայրիկիս մոտ գյուղ: Մի օր էլ տեսա, որ ամուսինս ինչ-որ կնոջ հետ լուսանը-
կար է հրապարակել և հասկացա, որ պիտի փոխեմ վերաբերմունքս կյանքիս հանդեպ, այլապես այդպես էլ կշարունակեմ գիշերները
արտասվել:

Երեխաները ճամբարում էին, իսկ մայրիկս՝ տեսնելով, որ ամուսինս ամեն տարի գնում է հանգստանալու, վաճառեց կովին և ինձ էլ
ուղարկեց հանգստանալու: Երբ ամուսինս իմացավ, ուղղակի կատաղել էր: Ես որոշեցի նրան դաս տալ և նրան նամակ գրեցի.

«Սիրելիս, ես պիտի հանգստանամ ընտանիքից, քեզանից, երեխաներից, ես քեզ չեմ խանգարում, դու էլ ինձ մի խանգարիր»:

Սկսեցի ուրիշ տղամարդկանց հետ լուսանկարներ հրապարակել, բայց ոչ մի անգամ չեմ դավաճանել ամուսնուս: Դուք չեք պատկե-
րացնում, թե սկեսուրս քանի անգամ զանգեց, ասաց, որ առաքինի կանայք այդպես չեն վարվում:Ես նրան պատասխանեցի, որ բացի
իմ երեխաներից և մորիցս ոչ ոքի ոչինչ պարտական չեմ:

Ամուսինս ինձանից շուտ եկավ հանգստից, իսկ ես վերադարձա մի քանի օրից: Ամուսինս հայտնեց, որ այսուհետ միասին ենք գնալու
հանգստանալու, բայց ես չհամաձայնեցի, ես արդեն հոգնել էի, որ նա ինձ ամբողջ կյանքը դավաճանել է:Մենք բաժանվեցինք: Հեռա-
նալիս նա ասաց, որ կզղջամ: Անցել է 3 տարի, ոչ մի անգամ չեմ կասկածել, որ գուցե սխալ եմ արել:

Ես հանդիպել եմ մի շատ լավ տղամարդու, հիմա միասին ենք գնում հանգստանալու, նա, ես և երեխաներս:Նախկին ամուսինս ապ-
րում է մոր հետ, փնտրում է կատարյալ կնոջ:Պահպանեք այն, ինչ ունեք…կորցնելը շատ հեշտ է, իսկ հետո գտնելը դժվար է, եթե գտ-
նեք էլ, միշտ համեմատելու եք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика