Սիրահարված եմ մի աղջկա ու պատրաստվում եմ ամուսնանալ նրա հետ, բայց չգ իտեմ ինչպես ասեմ ծնողներիս, որ նա երեխա ու-
նի․․․Անունս Ալեն է Ես միշտ բոլոր երեխաներին հանգիստ, անգամ սառն եմ վերաբերվել:Երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր
իրենց զավակ ներին դարձնում են կյանքի կարևորագույն էակը:

Բայց հիմա փոխել եմ կարծիքս ու գնահատում եմ երեխաների կարևոր դերը մեր կյանքում: Գուցե նրանից է, որ նախկինում չկար
այն պիսի մի փոք րիկ, ում ողջ սրտով կսիր եի: Իսկ հիմա…5 ամիս առաջ ծանոթա ցա մի աղջկա հետ: Հենց առ աջին հայաց քից
հավանեցի նրան, ծանոթացա: Ու նա սկզբից ասաց, որ որդի ունի, ու չի պատրաստվում երբևէ նրանից հրաժարվել:
Ես այդ պահին չէի պատկերացնում, որ օտար երեխայի հանդեպ կարող եմ նման ջերմությամբ լցվել:Ես միշտ ապրել եմ ինքս ինձ հա-
մար, իսկ հիմա ամեն ինչ այլ է: Այն մասին, որ պատրաստվում եմ ամուսնանալ, ընտանիքս արդեն գիտի, բայց նրանք տեղյակ չեն, որ
ընտրյալս երեխա ունի:

Ինձ թվում է, նրանք չեն ընդունի ոչ իմ սիրելիիս,ոչ նրա երեխային,ոչ էլ իմ կայացրած որոշումը:Գուցե նաև դադարեն շփվել ինձ հետ:
Ես արդեն հոգեպես պատրաստ եմ դրան:Օրերս խոսեցի սիրելիիս հետ, պատմեցի մտավախություններիս մասին, իսկ նա ասաց, որ
ինչ էլ որոշեմ, նա ինձ կհասկանա: Բացի այդ, նա զգուշացրեց, որ չի պատրաստվում իր երեխայի դաստիրակությունը գցել ինձ վրա,
քանի որ գիտակցում է, որ դա իմ պարտականությունը չէ:

Իսկ ես իսկապես կապվել եմ փոքրիկին:Ի՞նչ խորհուրդ կտաք, եթե երբևէ հայտնվել եք նման իրավիճակում: Ինչպե՞ս անեմ, որ ծնող-
ներս հասկանան ինձ: Չէի ցանկանա խզել կապս նրանց հետ:
