Սեպտեմբերի 20-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ օրը կարող է ձեզ այնպիսի տեղեկություններ բերել, որոնց մասին չէիք էլ մտածում

Խոյ.

Այսօր դուք կխուսափեք բազմաթիվ սխալներից ու վրիպումներից, եթե իրերին ու դեպքերին իրատեսորեն նա-յեք: Սեփական հնարավորությունների գերագնահատումը կհանգեցնի անհաջողությունների: Իսկ փոխարենը` սեփական գաղափարների և պլանների մանրազնին վերլուծությունը դեպի հաջողություն տանող առաջին քայլը կլինի: Աշխատավայրում հարաբերությունները զարգանում են բավական բարդ, դուք չեք հասկանում, թե ով է ձեր ընկերը, ով` թշնամին:Անձնական կյանքում էլ ամեն ինչ հարթ և միանշանակ չէ, սակայն այստեղ, գոնե, դուք կարող եք հենվել ձեր նախազգացողության հուշումների վրա: Վատ օր չէ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Ցուլ.

Բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է,և օրը բավական բարդ է դասավորվում:Լուծում պահան-ջող խնդիրներն ավելի բարդ են, քան դա առաջին հայացքից թվում է, այնպես որ դրանց թեթևամտորեն մոտե-նալ չի կարելի: Դուք շատ եք սրտին մոտ ընդունում շրջապատի կարծիքը, իսկ դա կապում է ձեր ձեռքերը: Ավելի հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ ոչ մեկին ձեր գործերն այնքան չեն հետաքրքրում, որքան` ձեզ: Ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել` ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտներից խուսափելու հա-մար: Օրվա երկրորդ կեսին մի ընդունեք կարևոր որոշումներ` սխալի հավանականությունն այդ ժամանակա-հատվածում շատ մեծ է:

Երկվորյակներ.

Օրն անցկացնելն այնքան էլ հեշտ չի լինի, սակայն դուք ի վիճակի կլինեք հաղթահարել փորձությունները: Կարե-վորը ինքնավստահությունը չկորցնելն է և ազդեցիկ մարդկանց ձեր կողմ տրամադրելը: Միշտ չէ որ պետք է հա-վատալ այն ամենին, ինչ խոսում են շրջապատի մարդիկ` այսօր շատ կլինեն կեղծ և անճշգրիտ տեղեկություն-ները, որոնց կարելի է և ուշադրություն չդարձնել:Թե գործնական, և թե անձնական ոլորտում ավելի լավ է զգու-շավորություն դրսևորել: Խուսափեք էքսպերիմենտներից, որոնք ձեզ ինչ-որ չափով վտանգավոր կթվան: Ցան-կալի չէ հյուրեր ընդունել, կամ այցելությունների գնալ:

Խեցգետին.

Այսօր դուք չափից ավելի անհամբեր ու տպավորվող եք և շատ սուր եք արձագանքում այն ամենին, ինչը ձեր շուրջը կատարվում է: Իսկ իրականում ապրումների և տագնապների համար ոչ մի լուրջ պատճառ չկա, և օրվա բոլոր իրադարձություններն ու փոփոխությունները կրում են ժամանակավոր բնույթ, որոնք դուք շատ շուտ կմո-ռանաք:Զգալի չեն դրամական մուտքերը, իսկ ստացված գումարն էլ կծախսվի հաճույքների վրա: Բարենպաստ օր է ուղևորությունների, իրավիճակը փոխելու, ձեզ համար ինչ-որ նոր գործերով զբաղվելու համար: Օրվա երկ-րորդ կեսը հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպելու համար, ովքեր ձեր կարծիքով օգտակար կլինեն պրոֆեսիոնալ կամ անձնական գործերում:

Առյուծ.

Այսօր պետք է զգույշ և ուշադիր լինեք` օրվա ընթացքում թույլ տված սխալները կունենան հեռու գնացող հետե-վանքներ: Սակայն դժվարությունները բոլորովին էլ անխուսափելի չեն և ճիշտ մոտեցման դեպքում դուք ոչ մի-այն կհարթեք դրանք և կամրապնդեք ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, այլև` ուղղակի հաճույք կստանաք այն ամե-նից, ինչն այսօր ձեր շուրջը տեղի է ունենում: Շանս ունեք ստանալ ղեկավարության աջակցությունը, գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ: Ընդ որում, դաշնակիցների թվում կարող են հայտնվել նաև վաղեմի թշնամիները: Դուք ձգտում եք լիդեր լինել ամեն ինչում, և եթե աշխատավայրում դա շատ տեղին է լինում, ապա անձնական հարաբերություններում կարող է հանգեցնել խնդիրների:

Կույս.

Բարդություններ օրվա ընթացքում կծագեն, սակայն դուք այնպիսի եռանդով ու հետևողականությամբ ձեռնա-մուխ կլինեք դրանց հաղթահարելու գործին, որ անպայման կհասնեք ցանկալի արդյունքի; Օրը բավական հար-մար է բարդ խնդիրների լուծման համար, այդ թվում և այնպիսի գործերի, որոնք անլուծելի են ուրիշների համար: Ձեր հաջողությունները չեն մնում աննկատ, և դուք շատ շուտով կստանաք մի շարք հետաքրքիր առաջարկներ կամ արված աշխատանքի դիմաց շռայլ վարձատրություն:Հարկ է նշել, որ օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ: Օգտվեք ամեն պատեհ առիթից` հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

Կշեռք.

Այսօր ձեզ ավելի շատ մտահոգում է անձնական գործերի վիճակը, քան` պրոֆեսիոնալ, այդ իսկ պատճառով էլ դուք մոռանում եք ձեր պարտականությունները, հետաձգում եք աշխատանքի սկիզբը` անորոշ ժամանակով: Դուք վտանգում եք այն բանով, որ ձեր գործել չցանկանալուց կարող են օգտվել մրցակիցները:Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների, աշխարհիկ կյանքի համար: Ինչ-որ բանով աչքի ընկնելու, համընդհանուր ու-շադրությունը ձեր վրա բևեռելու հնարավորությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը: Կարելի է արտա-ռոց իրեր գնել:

Կարիճ.

Օրը կարող է ձեզ այնպիսի տեղեկություններ բերել, որոնց մասին չէիք էլ մտածում: Գործը, որի բարենպաստ արդյունքին դուք վերջին ժամանակներում կասկածում էիք, հնարավոր է կլինի ի վերջո ավարտին հասցնել; Հնարավոր է գումարի ստացում, այդ թվում և` անսպասելի աղբյուրից, օրինակ` այնպիսի մարդուց, ով մեկ անգամ չէ, որ խոստացել է օգնել, սակայն երբեք խոսքի տերը չի եղել, իսկ դուք էլ կորցրել եք նրա հանդեպ ձեր վստահությունը:Դուք բաց եք շփման համար, պատրաստ եք մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան, ինչն էլ օգնում է խուսափել կոնֆլիկտներից, իսկ հաճախ էլ` վերականգնել խաղաղությունը երկարատև վեճերից հետո:

Աղեղնավոր.

Սա բարդ օրերից մեկն է, երբ եթե ինչ-որ բան կարող է ձեզ օգնել խուսափել խնդիրներից, ապա դա ձեր մշտա-կան սուր նախազգացողությունն է: Վստահեք միայն ձեր սեփական կարծիքին` խորհուրդները, հատկապես եթե դրանք տրվում են դեմքի կարևորև լուրջ արտահայտությամբ,միանգամայն անօգուտ են:Շրջապատի ազդեցութ-յան տակ արված քայլը կարող է ամենատհաճ հետևանքներն ունենալ:Օրը հարմար է բարդ գիտական, ինտելեկ-տուալ աշխատանքի համար: Դուք չեք ցանկանում բախտորոշ որոշումներ ընդունել, և որքան էլ որ դա զարմա-նալի է, հենց’ դա է օգնում կյանքը դարձնել ավելի պարզ:

Այծեղջյուր.

Այսօր ինչ-որ բան ձեզ լրջորեն անհանգստացնում է, սակայն դուք դեռ չեք հասկացել, թե ինչ է պետք ձեռնարկել: Այդ իսկ պատճառով էլ սեփական գործերից դուք տեղափոխվում եք ուրիշների գործերի վրա, օգնում եք շրջա-պատին, հաշտեցնում վիճաբանածներին: Այդ ամենը ձեզ մոտ հիանալի է ստացվում, սակայն ձեր սեփական բե-ռը այդպես էլ մնում է անշարժ, և ոչ ոք չի պատրաստվում այն տեղից շարժել:Ձեր հասցեին հնչող քննադատութ-յանն ու դիտողոթյուններին վերաբերվեք փիլիսոփայորեն, քանի որ իրականում այն մարդիկ, ովքեր ձեզ համար թանկ են, ձեր կողմից են, ուղղակի տվյալ պահին նրանց մոտ չի ստացվում հասկանալի ձևով դա ձեզ հրամցնել:

Ջրհոս․

Օրվա իրադարձությունները կավելացնեն Ջրհոսների լավատեսությունը: Արդեն այսօր կկարողանաք անել առա-ջին քայլը դեպի ապագա: Այն ցույց կտա, թե որտեղ են ձեր ուժեղ կողմերը, իսկ որտեղ արժե ձեզ վրա աշխատել: Համակրանքները և հակակրանքները մեծամասամբ կախված կլինեն ձեր հետաքրքրություններից և համոզմու-նքներից: Անկախ այն հանգամանքից` դուք ստանդարտ, թե ոչ ստանդարտ մտածողության մարդ եք, ձեր հա-մար դժվար չի լինի համախոհներ գտնել:

Ձկներ․

Ձկների հեռանկարները բազմազան են և ոչ միանշանակ: Ձեզ կարող է թվալ, թե գտել եք ձեր իդեալը, սակայն հետագայում կյանքը կարող է ձեզ ամպերից վար իջեցնել: Չարժե օգտվել ի հայտ եկած հնարավորությունից` առանց ուսումնասիրելու դրա դրական և բացասական կողմերը: Չարժե բացահայտ ցուցադրել ձեր կասկած-ները: Լավագույն մարտավորությունը կլինի, առանց իզուր ժամանակ կորցնելու, հետաքրքրված անձանց ձեր տաղանդներն ու առավելությունները ցուցադրելը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика