Պատերազմի ավարտից հետո նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ արել են հայտարարություններ, որոնք իրենց մեջ հանցագործության մասին հաղորդումներ են պարունակել: Եվ չնայած այդ հանգամանքին, չնայած գրեթե ամեն օր հնչող նորանոր սկանդալային բացահայտումներին՝ պատկան մարմինների կողմից չի ձերբա-կալվել գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա:
Դիցուք՝ Ազատության հրապարակում նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով միացել էր Արցախի հա-նձնման դեմ ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցներին, հայտարարել էր, որ ստացել է ապօրինի հրամաններ, սակայն դրանք չի կատարել: Արդյո՞ք դա է եղել իր հրաժարականի պահանջը` Օսիպյանը չպատասխանեց: Օսիպյանը նաև հայտարարեց, որ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո աշխատանքի չի գնացել, մեկ օր անց հրաժարական է ներկայացրել:
Նոյեմբերի 8-ին պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԱԾ գնդապետ Միքա-յել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում է․ «Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն,ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայ-տարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղա-քական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում»:Արդյո՞ք սա հաղորդում է հանցագործության մասին, թե՞ ոչ:
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը Համբարձումյանի հարցազրույցից մեկ օր հետո նշել է, որ եթե ու-ժային բլոկի բոլոր նախկին ղեկավարները խոսում են ստացած ապօրինի հրամանների մասին՝ ինքը չէր կարող բացառություն լինել:

Դրանից հետո բավական ուշագրավ ուղերձով հանդես եկավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորա-պես, հայտնեց, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեց-նելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագա-յում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։
Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորութ-յուն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կող-մից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատե-րազմ այդպես էլ չընդունվեց։ Փաստացի, ԳՇ պետի զեկույցը ոչ այլ ինչ է,քան հանցավոր անգործունեության մա-սին հաղորդում: Սակայն, չգիտես ինչու, այս հայտարարությունները դեռևս քննության չեն առնվել:
Գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառա-յության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատականները ևս պետք է լուրջ քննության առարկա դառնան: Եթե ստացվող տվյալների համակցությունը կբերի նրան, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ կհայտնաբերվեն հանցագործության տարրեր, հանցակազմ, ապա ԱԱԾ-ն, դատախազությունը, քնրական մարմիները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ եւ պատժի ենթարկել Նիկոլ Փաշինյանին:
«Ադեկվատ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը հայտարարել էր, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը արգելել է զենք մատակարարել Արցախ: Բացի այդ՝ հենց Արթուր Դանիելյանն էր հայտարարում, որ հայկական ուժերը Իսկանդերով հարվածել են Շուշիին: Այս հայտարարությունը ևս պետք է քննության առարկա դառնա: Մի բան, ինչի ցանկություն այսօր կարծես թե իշխանության մոտ չի երևում: Ավելին, ակնհայտ է, որ փորձ է արվում հասարակությունից թաքցնել, թե ով է գլխավորել Շուշիի օպերացիան, ով է տվել Շուշին հանձ-նելու հրամանը:
