Պատրաստ եմ հանդիպել Իլհամ Ալիևի հետ, եթե հրաժարվի պարաստ ենք գնալ մինչև վերջ․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս մասին նա հայտարարել է ռուսական ТАСС-ին տված հարցազրուցում: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

-Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, գոնե ընդհանուր բնորոշմամբ ի՞նչ տեսք պետք է ունենա Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում: Ինչպե՞ս եք դուք տեսնում այդ ապագան: Դուք պատրա՞ստ եք գնալ զիջումների հանուն խաղաղության:

-Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք դա միշտ ասել ենք: Մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ կան փոխզիջման նախադրյալներ:

-Պատրա՞ստ եք անձամբ մեկնել Մոսկվա ու ՌԴ միջնորդությամբ հանդիպել Ադրբեջանի ձեր գործընկերոջ հետ:

-Ես արդեն ասել եմ, որ մենք միշտ հակված ենք եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետին: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնել, որ հասնենք խաղաղ կարգավորման:

Այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ վերջնական որոշումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա, այլ ոչ թե մեկ կամ մյուս կողմի կապիտուլյացիայի: Եվ, իմիջիայլոց, եթե մյուս կողմը պատրաստակամություն չի հայտնում, մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ մեր ազգի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար: Կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության դիրքորոշումն է, Հայաստանի ժողովրդի ու հայոց սփյուռքի դիրքորոշումն է:

Կարծում եմ, որ սա ազնիվ ու կառուցողական դիրքորոշում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика