Մի տղամարդու երիտասարդ ժամանակ պպայծառատեսը աասց, որ նա 50 տարեկանում կհանդիպի մի կնոջ, որը կփոխի իր ճակատագիրն ու կյանքը։ Անցավ 20 տարի և կանխագուշակումը իրականացավ։ Չնայած նրան, որ տղամարդն արդեն մոռացել էր դրա մասին։ Նա աշխատում էր, նպատակներին հասնում, պայքարում։ Հոգ էր տանում ընտանիքի մասին, գումար վաստակում, գործողումների գնում։ Կնոջ հետ լավ էր ապրում, սակայն քիչ էր հետը շփվում։ Էմոցիաները չէր արտահայտում, աշխատանքով էր տարված։

Հետո սրտի կաթված ստացավ, բարեբախտաբար, թույլ։ Զբաղվում էր առողջությամբ, բուժվում։ Հետո բժիշկի նշանակմամբ սկսեց մարզասրահ հաճախել․․․ ու մի օր էլ հայելու մեջ ծերացած տղամարդու արտացոլանք տե-սավ։ Ու մի անգամից չհասկացավ, որ դա հենց ինքն է։Ու տղամարդու մոտ դեպրեսիա սկսվեց։ Կյանքի մեծ մասն արդեն անցել է, իսկ ինքը չի նկատել։ Երեխաները մեծացել են, առանձին են ապրում։ Կինը լավ մարդ է, բայց վաղուց հարևանների պես են ապրում։ Ձեռնարկությունում աշխատում է, բայց էլ բարձրանալու տեղ չունի։
Հանկարծ նա հիշեց պայծառատեսի գուշակությունը ու քմծիծաղեց։ Արդեն 50 տարեկան է։ Ու՞ր է այն կինը, ով պիտի փոխեր իր ճակատագիրը։ Սիրտն էլ արդեն մաշված է, երիտասարդ չէ, դրանով էլ սիրել չի ստացվի, այն բուժել է պետք։
Բայց գիտեք,պայծառատեսի խոսքերն իրականություն դարձան։Մի ամսից որդին աղջիկ ունեցավ։Այնքան փոքր, քնքուշ,բարակ մազիկներով ու նուրբիկ մատիկներով։Ու այդ մատիկներով նա ամուր-ամուր բռնեց պապիկի մա-տը։ Նայում է աչքերիդ մեջ ու ժպտում։ Եթե կարծում եք, որ նորածինները ժպտալ չեն կարողանում, սխալվում եք։ Նրանք գիտակցում են ամեն ինչ։

Ու տղամարդու դեպրեսիան մի ակնթարթում հօդս ցնդեց։ Նա սկսեց լիարժեք ապրել, կարծես երկրորդ շունչն էր բացվել։ Վերջապես նա 50 տարեկանում գտավ իր կյանքի իմաստը։ Հիմա կար այն մեկը, ում համար ինքը պատրաստ էր ապրել, աշխատել ու հասնել նոր բարձրունքների։ Հիմա կար նա, ումով ինքը կարող էր անվերջ հիանալ։
Երբեմն շատ հեշտ է կյանքի իմաստ գտնելը։ Երբ կա մեկը, ում սիրում ես ու ուզում ապրել հանուն նրա։ Երբ ու-նես քո կյանքում գլխավոր մարդ կամ գլխավոր գործ, հանուն նրանց ես ապրում։ Եվ սիրտը ապաքինվում է, ու-ժերը վերադառնում են։Գլխավոր մարդը մեզ պահում է այս աշխարհում։ Նա կարողանում է պահել, նույնիսկ եթե նրա մատիկները ամենափոքրն են աշխարհում․․․
