Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ ասած, Պուտինն ասում է, որ Նիկոլի պատճառով կորցրել ենք Շուշին, բայց ինքը դավաճան չի, այսինքն Նիկոլին ու իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ է տալու (Ռուբլյովկայում, Յանուկովիչի առանձնատան հարևանությամբ), եթե պայմանավորվա-ծությունը մինչև վերջ տանի։
Նաև ասում է, որ նա պետք է շուտով հեռանա (իսկ թե ինչ կլինեն իր թիմակիցներն, ապա դա իրենց և իրենց կուռատորների պրոբլեմն է)։Դե որ Նիկոլը սուտասան է, դա էլ հո նորություն չի, Ռոբերտ Աբաջյանի պապիկի հեղափոխական ելույթի ժամանակներից պետք է պարզ լիներ։

Արցախի կարգավիճակն, այսինքն ապագան, հետագայի հարց է, այսինքն կախված է ապագա կառավարության կազմից։Հեղափոխության պահով էլ ասում է,որ ոչ ոք դրանից չի խերվել՝ սկսած ֆրանսիական ու ռուսական հե-ղափոխություններից, ու հասարակությանը պետք չի պառակտել, այսինքն հեռու մնացեք ավանտյուրիստներից, անկախ նրանից ծուռ են, թե դուզ են»։
