Չնայած հարազատ քույրս է, բայց մի անգամ նրան ներելուց հետո, չեմ կարող նույն սխալը երկրորդ անգամ հանդուրժել․․․Կյանքում
այնպես է պատահում, որ արյունակից ամենամոտ մարդիկ կարող են այնքան հեռու լինել միմյանցից: Դժբախտաբար․․․Դեռ մանուկ
հասակից մենք չունեինք լավ հարաբերություններ միմյանց հետ: Ես ընտանիքի ամենափոքր դուստրն եմ, քույրս `7 տարով մեծ է: Նա
այն մարդկանց կատեգորիային է պատկանում, ովքեր իր ենց են վերցնում խնձորի կե սից ավելին: Ի դեպ, այս ասա ցվածքն ինքս եմ
հորինել, քանի որ նա միշտ իր համար կտրում էր խնձորի մեծ բաժինը, որի հմահար մայրս միշտ դժգոհում էր։

Երբ մենք երկուսս էլ փոքր էինք, և դեռ դժվարին 90-ականներն էին, մայրս մեզ միայնակ էր պահւմ: Եվ աշխատում էր միանգամից ե-
րեք տեղում:Քույրս,որպես մեծ, հաճախ էր նստում ինձ հետ: Ինձ վերցնում էր մանկապարտեզից, դպրոցից:Եվ ամեն ինչ կարծես լավ
կլիներ, եթե հետագայում այդ պատասխանատվությունը չազդեր նրա հոգեբանության վրա: Նույնիսկ ինձ համար էլ դժվար է հիշել
այ, թե ինչպես էր մայրս ծանրաբեռնում նրան աշխատանքով ու անհանգստությամբ:
Եվ նրա ինձ չսիրելը դրսևորվում էր նույնիսկ մանկության տարիներին: Նա երբեք չի պաշտպանել ինձ: Եթե ես հիմարությունից ինչ-
որ չարաճճիություն էի անում, նա անմիջապես բողոքում էր մորս, և դրա համար ես լավ պատժվում էի: Հիմա կասեք, որ բոլոր երե-
խաներն են էլ այդ պես են անում․․․Քույրս ամ բողջ կյանքն անցկացրել է մրցակցո ւթյան մեջ՝ մորս սիրո և ուշադրության համար և
շատ էր նախանձում , երբ մայրս ուշադրություն էր դարձնում ինձ «դու միշտ ինձանից շատ ես սիրել Աննային», չնայած մայրս երկու-
սիս էլ սիրում էր հավասարապես, և ես երբեք վիճահարույց հարցեր չեմ ունեցել նրանց հետ:

Փոքր ժամանակ հիշում եմ, երբ մայրս մեզ վրա բարկանում էր, քույրս համոզում էր, որ ես փախչեմ տնից `մայրիկիս դաս տալու հա-
մար:Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել,թե ինչ է մայրս այդ պահին զգացել:Եվ քույրս ինձ համոզելով տանում էր մարզում ապրող
տատիկիս մոտ: Ինչի համար ես զղջում եմ մինչ այժմ, որովհետև վերջերս ես ինքս էլ մայր եմ դարձել և արցունքներով եմ հիշում իմ
մանկության տարիները, թե որքան դժվարությամբ է մայրս մեզ մեծացրել:
Բայց այդ ժամանակ ես ընդամենը 6 տարեկան էի և շատ բան չէի հասկանում..․Ես և քույրս տարբեր հայրերից ենք: Մենք տարբեր
ենք նաև բնավորությամբ և աշխարհայացքով: Ես հանգիստ և ցածրաձայն եմ, քույրս ամբիցիոզ։ Նա 2 երեխա է ունեցել, և նրանք
ամբողջովին գտնվում են մեր արդեն տարեց մոր ուսերին: Երեխաների հետ քույրս կարող է միայն զվար ճանալ, գնալ գնումներ կա-
տա-րելու, ճամբարային վայրեր և այլն, իսկ դաստիարակությունը ՝ դպրոց, մանկապարտեզ ամեն բան մայրիկիս վրա է:
Իմ և նրա հետ մեր «բարեկամությունը» հոսում է ալիքների մեջ: Մենք կարող ենք տարիներ շարունակ տարաձայնությունների մեջ
լինել, հետո ինչ-որ բան է կատարվում, և մենք սկսում ենք նորմալ շփվել: Բայց այս «բարեկա մությունը» եր կար չի տևում քրոջս ա-
րարքների շնորհիվ։Օրինակ ՝ 16 տարեկան հասակում ես ամառվա 3 ամիսներն անցկացրեցի նրա նորածին որդու հետ, որպեսզի
քույրս կարողանա գնալ աշխատանքի: Վերջիվերջո, մեր միջև լուրջ վեճ տեղի ունեցավ: Դրանից հետո մենք 2 տարի նույնիսկ չէինք
ողջունում միմյանց:

Եվ միայն այն ժամանակ, երբ ես ամուսնացա և հեռացա մեկ այլ քաղաքում ապրելու, և քույրս նույնպես մեկնեց մեկ այլ երկիր, մենք
սկսեցինք զանգա հարել և նորությո ւններով կիսվել միմյանց հետ․.. Բայց տար իներ անց երկուսս էլ վերադ արձանք մեր հայրական
տուն։Նա շատ էր փոխվել և ինձ թվում էր, որ Եվրոպայում ապրելու տարիները նրա վրա լավ են անրադարձել։ Բայց հինգ տարի անց
նորից սկսվեցին նույն վեճերը, և ամեն հարցում նա նախանձում էր ինձ․․․
Միշտ երա զել եմ քրոջս հետ ջերմ և վստահելի հարաբերու թյունների մասին: Մա յրիկս ասում էր, որ երկ ուսիս ունեցել է, որպես զի
կյանքի դժվարին պահերին օգնենք միմյանց:Մայրս, իհարկե, տառապում է այս իրավիճակից: Նա մեզ մեծացրել է հավասար, և բարի
գործեր և արարքներ սերմանելով: Բայց չգիտես ինչու քույրս և ես շատ ենք տարբերվում միմյանցից:
Բայց ես միևնույն է սիրում եմ քրոջս և ցանկանում եմ նրան միայն երջանկություն՝ չնայած այն ամենին, թե որքան է նա
ինձ ցավ պատճառել։
